Ուրբաթ, 20 Նոյեմբերի 2026 15:44
Ալեքսանդր Ավանեսով

Փաշինյան․ Եթե չլիներ "Հյուսիս-Հարավ" նախագիծը, Հայաստանի պետական պարտքը շատ ավելի ցածր մակարդակի կլիներ

Փաշինյան․ Եթե չլիներ "Հյուսիս-Հարավ" նախագիծը, Հայաստանի պետական պարտքը շատ ավելի ցածր մակարդակի կլիներ

Արմինֆո.  Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Հայաստանի պետական պարտքն աճել է, համապատասխանաբար, 6,6 և 5,8 անգամ: Այս ֆոնին չեն կարող հարցեր չառաջացնել ընդդիմության այն մեղադրանքները, թե ներկայիս իշխանության օրոք պետական պարտքը 2 անգամ ավելացել է։ Այդ մասին նոյեմբերի 20-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ ներկայիս կառավարության օրոք պետական պարտքն ավելացել է 1.7 անգամ, ոչ թե՝ 2 անգամ։

 

Ընդ որում, ինչպես նշել է կառավարության ղեկավարը, նրանց ժամանակներում COVID համաճարակ չի եղել, որի ժամանակ երկրի տնտեսությունն ուղղակի կանգ է առել։ Փաշինյանը նշել է, որ, ի տարբերություն նախկին կառավարիչների, ներկայիս իշխանությունը, օրինակ, կառուցում է "Հյուսիս - Հարավ" տրանսպորտային միջանցքը: Եթե չլիներ այդ երթուղին, ապա Հայաստանի պետական պարտքը շատ ավելի ցածր մակարդակի կլիներ։ Ավելին, ներկայիս իշխանությանը հաջողվել է մի քանի անգամ նվազեցնել պետական պարտքի չափը։ Օրինակ, հաջողվել է հետ գնել թանկարժեք եվրապարտատոմսերը, որոնք թողարկվել են նախկին կառավարիչների օրոք՝ ավելի քիչ պարտք ձեռք բերելով։ Հետաքրքիրն այն է, ինչպես  ընդգծել է վարչապետը, որ հենց նախկիններն են ստորագրել "Հյուսիս-Հարավ" ճանապարհի կառուցման վերաբերյալ փաստաթղթերը: Այսինքն, դա իրենց պետական պարտքն է, էլ չեմ խոսում "Հայաստանի էլեկտրական ցանցերի" պարտքերի մասին, ինչի մասին ընդդիմությունը նախընտրում է լռել։ Այդ ընկերությունն այնքան վարկեր է ներգրավել, որ հիմա մենք ընկերության ազգայնացման գործընթացում լուրջ խնդրի ենք բախվել։ Նրանց ներգրաված պարտքն այնքան նշանակալի է, որ ՀԷՑ-ն այսօր, գործնականում, գին չունի, քանի որ պարտավորությունները զգալիորեն գերազանցում են ակտիվների արժեքը։ Ընդ որում, ցանցերի սեփականատերերը հայկական բանկերից վարկեր են ներգրավել, որից հետո դրանք առանց տոկոսների վերահասցեավորել են իրենց հարազատներին", - ասել է Փաշինյանը։

 

Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հաղորդել էր, որ 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ պետական պարտքը գնահատվել է 14,543 մլրդ դոլար: 2026 թվականի կեսերին պարտքի տեսակարար բեռը կազմել է մոտ 4,7 հազար դոլար մեկ բնակչի համար (տարեկան 4,3% աճ ՝ նախորդ տարվա 4,5 հազար դոլարի դիմաց), ընդ որում ներքին պարտքը կազմել է 2,4 հազար դոլար, իսկ արտաքին պարտքը՝ 2,3 հազար դոլար: Միևնույն ժամանակ,  սկսում է դիտվել արտաքին պարտքի նկատմամբ ներքին պարտքի գերակշռման միտում (2025 թվականի կեսից եւ 2026 թվականի ընթացքում ներքին պարտքի բաժինը գերազանցել է 50% - ը)։