
ԱրմինֆոՀայաստանում 2026 թվականի 9 ամիսներին աճել է բոլոր ալկոհոլային խմիչքների արտադրությունը՝ բացառությամբ վիսկիի, օղու, լիկյորի։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։
Մասնավորապես, կոնյակի արտադրությունը հաշվետու ժամանակահատվածում աճել Է 12,1%-ով' մինչև 10,6 մլն լիտր, գինու արտադրությունը' 16% - ով' մինչև 5,5 մլն լիտր, իսկ փրփրուն գինու արտադրությունը' 15,6% - ով' մինչև 827,4 հազար լիտր:
Ավելացել են նաև գարեջրի արտադրության ծավալները՝ 20,5%-ով՝ կազմելով 31,1 մլն լիտր։
Ընդ որում, վիսկիի արտադրության ծավալը տարեկան կտրվածքով նվազել է 52,4 տոկոսով՝ մինչեւ 1,5 մլն լիտր, իսկ օղու եւ լիկյորի արտադրությունը կրճատվել է 14,5 տոկոսով՝ կազմելով ավելի քան 1 մլն լիտր։