Շաբաթ, 10 Հոկտեմբերի 2026 12:41
Ալեքսանդր Ավանեսով

Երևանում կայացած աշխատաժողովում քննարկվել են քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Երևանում կայացած աշխատաժողովում քննարկվել են քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Արմինֆո.  ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 9-ին մասնակցել է «Քաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները» խորագրով աշխատաժողովին։

 

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Գևորգ Պապոյանը կարևորել է ներդրումների ներգրավման, ոլորտի կայուն զարգացման և քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման համար անհրաժեշտ պայմանների ձևավորումը։

 

«Մեր նպատակը պետք է լինի այնպիսի պայմանների ձևավորումը, որոնք միաժամանակ կնպաստեն ներդրումների ներգրավմանը, ոլորտի կայուն զարգացմանը և քաղաքացիների համար որակյալ ու հասանելի բնակարանային միջավայրի ապահովմանը», - նշել է նախարարը։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրությն համաձայն, աշխատաժողովի ընթացքում քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը, օրենսդրական և գործնական նախաձեռնությունները։ Անդրադարձ է կատարվել ժամանակակից քաղաքաշինական մոտեցումների կիրառմանը, քաղաքային միջավայրի բարելավմանը, բնակավայրերի կայուն և համաչափ զարգացմանը, ոլորտում նորարարական լուծումների և միջազգային լավագույն փորձի կիրառմանը։

 

Մասնակիցները կարևորել են պետական և մասնավոր հատվածների միջև արդյունավետ երկխոսության և համագործակցության շարունակական ամրապնդումը՝ որպես քաղաքաշինության ոլորտի կայուն զարգացման, ներդրումային միջավայրի բարելավման և նոր ծրագրերի իրականացման կարևոր նախապայման։