
Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովային:
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԶԲ հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, մտքեր են փոխանակվել համագործակցության հնարավոր նոր ուղղությունների շուրջ: Մհեր Գրիգորյանը կարևորել է նաև մասնավոր հատվածի հետ ԱԶԲ համագործակցության զարգացումը:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորություններին և տարածաշրջանի երկրների համար բացվող հեռանկարներին:
Նշենք, որ Ասիական զարգացման բանկը Հայաստանի երկրորդ խոշոր վարկատուն է ՝ 21,2 տոկոս մասնաբաժնով (2025թ. ապրիլի դրությամբ)։ Բանկը Հայաստանի հետ աշխատում է 2005թվից և այդ ընթացքում երկրում իրականացրել է բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված տրանսպորտային, ֆինանսական, էներգետիկ, ջրային ոլորտների և այլ ենթակառուցվածքների զարգացմանը:
Հիշեցնենք, որ ապրիլյան թարմացված կանխատեսման համաձայն, ԱԶԲ-ը կանխատեսել է 2026 թվին Հայաստանում ՀՆԱ-ի 5,5% աճ՝ 2027 թ․ տեմպերի արագացմամբ մինչև 5,7%: