Երեքշաբթի, 8 Սեպտեմբերի 2026 20:08
Ալինա Հովհաննիսյան

Էմիրաթական «LuLu Group International» խոշոր առևտրային ցանցը հետաքրքրված է հայկական շուկայով

Էմիրաթական «LuLu Group International» խոշոր առևտրային ցանցը հետաքրքրված է հայկական շուկայով

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր Դուբայում հանդիպել է նաև «LuLu Group International» խոշոր առևտրային ցանցի ղեկավարների հետ։ Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն,  հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՄԷ-ում ՀՀ դեսպանի տնտեսական հարցերով խորհրդական Հայկ Մխիթարյանը։

 

Քննարկվել են «LuLu Group International»-ի հիպերմարկետներում և սուպերմարկետներում հայկական արտադրանքի ներկայացվածությունն ապահովելու հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը և Հայաստանում կազմակերպել B2B ձևաչափով հանդիպում՝ «LuLu Group International»-ի ներկայացուցիչներին հայկական արտադրողներին և նրանց արտադրանքին տեղում ծանոթացնելու նպատակով։

 

 «LuLu Group International»-ը գործում է աշխարհի 22 երկրում՝ կառավարելով ավելի քան 280 հիպերմարկետ և սուպերմարկետ։ Ցանցի հիմնական ներկայությունը Մերձավոր Արևելքի և Ասիայի երկրներում է։ «LuLu Group International»-ը կառավարում է նաև «LuLu Hypermarket» ցանցը, որն առաջատար դիրք է զբաղեցնում մի շարք երկրների շուկաներում։

 

Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ Հայաստանի և ԱՄԷ-ի միջև  առևտրաշրջանառությունը 2026 թվականի հունվար-հուլիսին աճել է 35,7% - ով՝ կազմելով 291.1 մլրդ դոլար: Ընդ որում, արտահանումը նվազել է 19,5% - ով ՝ մինչև 23.8 մլն դոլար, ներմուծման 44,5% աճի ֆոնին՝ մինչև 267.3 մլն դոլար։