
ԱրմԻնֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Երկու ղեկավարները քննարկել են հայ-թուրքմենական հարաբերությունների հետագա զարգացումը և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։ Նրանք ընդգծել են առևտրատնտեսական կապերի ընդլայնման և այդ ուղղությամբ հետևողական քայլերի ձեռնարկման կարևորությունը։
Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP-17) Հայաստանում այս տարվա հոկտեմբերին անցկացնելու հարցը և Սերդար Բերդիմուհամեդովին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու COP-17 առաջնորդների գագաթնաժողովին։
Թուրքմենստանի նախագահը սիրով ընդունել է հրավերը։