Երեքշաբթի, 25 Օգոստոսի 2026 18:54
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն աճել են 14.9%-ով կամ 247.3 մլրդ դրամով

Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն աճել են 14.9%-ով կամ 247.3 մլրդ դրամով

Արմինֆո.2026 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,909 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 14.9%-ով կամ 247.3 մլրդ դրամով: Այդ մասին ասվում է  ՀՀ 2026 թվականի հունվար-հուլիս ամիսների պետական բյուջեի կատարման մասին  ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տեղեկատվությունում։

 

Ըստ աղբյուրի՝ 2026 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,876 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 8.9%-ով կամ 153.7 մլրդ դրամով:

 

2026 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 32.8 մլրդ դրամ հավելուրդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 60.7 մլրդ դրամ պակասուրդի դիմաց:

 

Հիշեցնենք, որ Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեն հաստատվել է 3 տրլն 91 մլրդ դրամ եկամուտներով և 3 տրլն 628 մլրդ դրամ ծախսերով ՝ 537 մլրդ դրամ պակասուրդի դեպքում: Տնտեսական աճը ամրագրված է 5,4%-ի մակարդակում: