
Արմինֆո.Կտրուկ աճել են միջազգային դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության, ընդունված վճիռների և որոշումների կատարման ապահովման ծախսերը: Այդ մասին ասվում է "Լույս" հիմնադրամի հաղորդագրությունում, որը վերլուծել է 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։
ԱրմԻնֆո-ին տրամադրված հիմնադրամի հաղորդագրությունում նշվում է, որ 2026 թ. առաջին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7.9% -ով, սակայն աճի կառուցվածքը մտահոգիչ է. տնտեսական ակտիվության հիմնական շարժիչներն են եղել ծառայությունները , արդյունաբերությունն ու շինարարությունը , մինչդեռ, գյուղատնտեսությունում գրանցվել է 11.9% անկում։
«Առևտրի ոլորտի աճի տեմպը չափազանց ցածր է և գնալով դանդաղում է. հաշվետու ժամանակահատվածում այն կազմել է 0.9% ՝ տնտեսական ակտիվության աճին նպաստելով ընդամենը 0.1 տոկոսային կետով ։ Արտաքին առևտրի զարգացումներն էլ ավելի են խորացնում տնտեսական աճի կայունության վերաբերյալ մտահոգություններ ը։ Առաջին կիսամյակում դոլարային արտահայտությամբ արտահանումը նվազել է 6.7% -ով, ներմուծումը աճել է 4%-ով, մինչդեռ ներմուծման իրական ծավալը նվազել է 10.3%-ով։ Արդյունքում արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը վատթարացել է 21.6%-ով», - ասվում է վերլուծական նյութում։
Ընդ որում, «Լույսն» ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ 20.9% -ով կրճատվել է առևտրաշրջանառությունը ՀՀ ամենախոշոր առևտրային գործընկեր ՌԴ -ի հետ . նվազել են թե՛ ներմուծումը և թե՛ արտահանումը։ Ի դեպ, ՌԴ -ի կողմից սահմանափակումների կիրառման պայմաններում արտաքին առևտրի դինամիկան կարող է ավելի վատթարանալ։
«ՀՀ պետական բյուջեի եկամուտների մասով արձանագրվել է բարձր կատարողական։ Առաջին կիսամյակում փաստացի եկամուտները կազմել են 1,643.2 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 14.7%- ով ավելի , իսկ ճշտված ծրագրի նկատմամբ կատարողականը կազմել է 106.0% ։ Եկամուտների բարձր կատարողական ն ինքնին չի կարող վկայել հարկաբյուջետային քաղաքականության բավարար արդյունավետության 18 մասին , քանի որ դրանց գերակատարումը տեղի է ունեցել միաժամանակ պետական ծախսերի զգալի թերակատարման պայմաններում։
Պետական բյուջեի ծախսերի կատարողականը շարունակում է մնալ առավել խնդրահարույց ուղղություններից մեկը։ Առաջին կիսամյակում ընդհանուր ծախսերի կատարողականը ճշտված ծրագրի նկատմամբ կազմել է ընդամենը 83.2% . դրանք թերակատար վել են 317.4 մլրդ դրամ ով։ Թ երակատար ված գումարի զգալի մասը չորս նախարարությունների՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների , ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի , ՀՀ կրթության , գիտության , մշակույթի և սպորտի և ՀՀ պաշտպանության նախարարության պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի գծով է՝ համապատասխանաբար 59.5 մլրդ դրամ , 58.9 մլրդ դրամ , 56.2 մլրդ դրամ և 42.2 մլրդ դրամ :
Արձանագրվել է կապիտալ ծախսերի խիստ ցածր կատարողական ՝ ընդամենը 56.4% ։ Ի դեպ, կապիտալ ծախսերը նաև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զգալիորեն նվազել են՝ 28.3% -ով։ Լուրջ մտահոգ ության տեղիք է տալիս ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք ծրագրերի ցածր կատարողականը , ինչը պարզապես առանձին ծրագրերի գծով պատահական կամ տեխնիկական շեղման խնդիր չէ, այլ վկայում է բյուջետային պլանավորման , ծրագրերի իրականացման և կառավարման արդյունավետության համակարգային խնդիր ների առկայության մասին։ Ստացվում է, որ պետությունը նախատեսում է ծախսեր , սակայն չի ապահովում դրանց ՝ ամբողջությամբ և ժամանակին իրականացումը՝ սահմանափակելով տնտեսական աճի, ենթակառուցվածքների զարգացման և պետական քաղաքականության հայտարարված առաջնահերթությունների իրականացման վրա հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը։
Վերը նշված ռազմավարական կարևորագույն ծրագրերի գծով լուրջ թերակատարումների ֆոնին ծայրահեղ մտահոգիչ է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կտրուկ՝ 41.9%-ով աճել են «Միջազգային դատարաններում , միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացում և պաշտպանություն , դրանց կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման ապահովում » ծրագրի գծով ծախսերը (հասնելով 2.7 մլրդ դրամ ի, կատարողականը՝ 91.4%) ։
Այդպիսի աննախադեպ աճի հիմնական պատճառը , ըստ ամենայնի , ընդդիմադիր հայացքներ ունեցող մի քանի խոշոր գործարարների հետ փոխկապակցված ընկերությունների նկատմամբ պետության ՝ վերջին շրջանում լայն թափ ստացած հետապնդումներ ն են։ Բյուջեի եկամուտների գերակատարումը և ծախսերի թերակատարում ը հանգեցրել են կանխատեսված պակասուրդի փոխարեն զգալի հավելուրդի ձևավորմանը։ 2026 թ. առաջին կիսամյակի համար ճշտված ծրագրով նախատեսված 342.4 մլրդ դրամ պակասուրդի փոխարեն փաստացի արձանագրվել է 67.3 մլրդ դրամ հավելուրդ , այսինքն՝ բյուջեի կատարումը ծրագրից շեղվել է շուրջ 409.7 մլրդ դրամով։
Հատկանշական է, որ, չնայած առաջին կիսամյակի բոլոր վեց ամիսներին բյուջեն եղել է հավելուրդային , տարվա ընթացքում վերանայման արդյունքում նախապես ծրագրված պակասուրդ ն էլ ավելի է բարձրացվել , մինչդեռ փաստացի ծախսերը նույնիսկ հաստատված բյուջեի ցուցանիշից են պակաս եղել՝ 253.8 մլրդ դրամով։
2026 թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվության համաձայն` բարձր տնտեսական աճի և բյուջեի եկամուտների գերակատար ման հետ մեկտեղ արձանագրվել են պետական ծախսերի զգալի թերակատարում ու բյուջեից զգալի շեղումներ։ Տնտեսական աճի կառուցվածքը , արտաքին առևտրային հաշվեկշռի վատթարացումը , գնաճի պահպանվող ճնշումները , կապիտալ ծախսերի անկումը , ռազմավարական ծրագրերի ցածր կատարողականը և բյուջեի փաստացի հաշվեկշռի ծրագրից հսկայական շեղումը ցույց են տալիս , որ հիմնական անլուծելի խնդիրը շարունակում է մնալ ոչ այնքա ն ռեսուրսների առկայությունը , որքան պետական տնտեսական քաղաքականության և կառավարման արդյունավետության ապահով ումը։
Առանց այս ուղղությամբ էական բարելավման ՝ բարձր տնտեսական աճի և բյուջետային եկամուտների դրական ցուցանիշներ ն ինքնին չեն կարող վերածվել կայուն տնտեսական զարգացման որակական առաջընթացի», - ասվում է հիմնադրամի հաղորդագրությունում։