
Արմինֆո. ԱՄՆ պետքարտուղարության Մասնագիտական հետազոտողների ծրագրի (PFP) փոխադարձության սկզբունքով նախագծերի իրականացման նախաձեռնության շրջանակում ԱԿԲԱ բանկի գործառնական ռիսկերի կառավարման բաժնի ղեկավար և PFP ծրագրի շրջանավարտ Վլադիմիր Քառյանը և Արկանզասի համալսարանի (Լիթլ Ռոք) համակարգչային գիտության պրոֆեսոր դ-ր Մարիոֆանա Միլանովան ԱԲ հավելվածների, ԱԲ ավտոմատացումների ու ֆինանսական տեխնոլոգիաների վերաբերյալ իրենց փորձը ներկայացնում են Հայաստանում: Այդ մասին հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։
Նշվում է, որ նախագծի շրջանակում ուսանողների ու երիտասարդ մասնագետների համար կազմակերպվել են գործնական ուսուցումներ Երևանում և Իջևանում: Թեմաները ներառում են. ԱԲ լուծումները զեղծարարության բացահայտման հարցում, ԱԲ ագետների/ավոտմատացված համակարգերի ձևավորում բազմաբնույթ մոդելների միջոցով, RAG/խոշոր լեզվական մոդելների գեներատիվ ԱԲ և ԱԲ ապագան ֆինանսաբանկային համակարգում:
«Նրանք նաև այցելեցին ԱՄՆ դեսպանություն՝ քննարկելու նախագիծը, ներկայացնելու իրենց փորձառությունը և պատրաստակամությունը համագործակցել դեսպանության հանրային դիվանագիտության և քաղաքատնտեսական համագործակցության պատասխանատուների հետ:
Նմանատիպ նախագծերն օգնում են ամրապնդել մասնագիտական կապերը, նպաստել գիտելիքների փոխանցմանը և խթանել նորարարությունը բիզնեսի և տեխնոլոգիաների ոլորտի ապագա առաջնորդների շրջանում», - ասվում է դեսպանատան հաղորդագրությունում: