Երկուշաբթի, 17 Օգոստոսի 2026 11:26
Ալեքսանդր Ավանեսով

Թավրիզ-Երևան երթուղով չվերթները կվերսկսվեն օգոստոսի 20-ին

Թավրիզ-Երևան երթուղով չվերթները կվերսկսվեն օգոստոսի 20-ին

ԱրմԻնֆո. Թավրիզ-Երևան երթուղով չվերթները կվերսկսվեն օգոստոսի 20-ին՝ երկու տարի անց: Այս մասին իրանական «Աֆթաբ Նյուզ» հրատարակությանը հայտնել է Արևելյան Ադրբեջանի նահանգի օդանավակայանների գլխավոր տնօրեն Մոհամմադ Ալի Նաել Քարամալեկին:

Նրա խոսքով՝ այս երթուղին կիրականացվի «Պոյա» ավիաընկերության կողմից: Չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին: Առաջին չվերթը նախատեսված է օգոստոսի 20-ին, ժամը 9:00-ին, Թավրիզի օդանավակայանից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ: Նշելով այս երթուղու կարևորությունը Հայաստանի մայրաքաղաքի հետ օդային երթևեկության զարգացման համար՝ գլխավոր տնօրենը շեշտել է, որ չվերթների և ուղևորափոխադրումների թվի աճը վկայում է գործունեության կարգավորման գործընթացի և Շահիդ Մադանիի միջազգային օդանավակայանի երկրի օդային տրանսպորտի ցանցի արդյունավետ սպասարկման համակարգին մոտալուտ վերադարձի մասին: