Ուրբաթ, 7 Օգոստոսի 2026 17:29

Տաթև Ասլանյանը նշանակվել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ

Տաթև Ասլանյանը նշանակվել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ

Արմինֆո.Վարչապետ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ է նշանակվել Տաթև Ասլանյանը, ով բարձրագույն կրթություն է ստացել Էրազմուսի Ռոտերդամի համալսարանում (Նիդերլանդներ):

 

Գերատեսչության տեղեկատվության համաձայն, 2025-2026 թթ. Տաթև Ասլանյանը դարձել է առողջապահության ոլորտում մասնագիտացած (HealthTech/BioTech) SeleneX  ընկերության համահիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն (CEO) և արհեստական բանականության  գլխավոր ճարտարապետ (Chief AI Architect): Ընկերությունը հիմնված է արհեստական բանականության վրա և աշխատում է ձվարանների քաղցկեղի վաղ ախտորոշման, անհատականացված բուժման և հետբուժական խնամքի ուղղությամբ: Տաթեւ Ասլանյանը ղեկավարում է միջազգային թիմ՝ ավելի քան 12 ինժեներ և 17 գիտությունների թեկնածու (PhD), այդ թվում ՝ առաջատար ուռուցքաբաններ, ռադիոլոգներ և կլինիկական բժշկության մասնագետներ: 2023-2026թթ. - LunarTech, համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն (CEO)։ Ընկերության կրթական ծրագրերն ընդգրկում են ավելի քան 50 000 ուսանող՝ 144 երկրներում: