Չորեքշաբթի, 29 Հուլիսի 2026 15:06
Ալինա Հովհաննիսյան

Իրանական գազը ռուսականին այլընտրանք չէ. Դավիթ Խուդաթյան

Իրանական գազը ռուսականին այլընտրանք չէ. Դավիթ Խուդաթյան

Արմինֆո. Իրանական գազը այլընտրանք չէ ռուսականին։ Այդ մասին հուլիսի 29-ին լրագրողներին հայտարարել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ մեկնաբանելով վերջերս ԻԻՀ կատարած այցի շրջանակներում իրանական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։

 

Նա նշել է, որ Հայաստան իրանական գազի մատակարարումների ավելացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները կապված չեն որևէ մտահոգության հետ: "Դրանք աշխատանքային գործընթացներ են", - ընդգծել է նա, հիշեցնելով, որ տարիներ շարունակ Հայաստանն ու Իրանը հաջողությամբ ու անխափան իրականացնում են գազ էլեկտրաէներգիայի դիմաց փոխանակման ծրագիրը: "Հանդիպման ընթացքում մենք հանգեցինք ըմբռնման, որ հնարավորություններ կան մատակարարումների ծավալներն ավելացնելու համար։ Նկատի ունեմ, որ գազատարի թողունակությունն ավելի մեծ է, և 400 կվտ հզորությամբ նոր էլեկտրահաղորդման գծի կառուցումից հետո մենք կկարողանանք ավելացնել էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալները", - ասել է նա։

 

Խուդաթյանի խոսքով՝ այդ հարցը կդառնա հայ-իրանական նորաստեղծ աշխատանքային խմբի քննարկման առարկան։

 

Հիշեցնենք, որ Դավիթ Խուդաթյանի վերջերս Իրան կատարած այցի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել էներգետիկայի ոլորտում ստեղծել մասնագիտացված աշխատանքային խումբ, որը կզբաղվի գազի առևտրի հարցերով:

 

ՀՀ մաքսային ծառայության տվյալներով, բնական գազի շուրջ 80%-ը և հեղուկացված գազի ավելի քան 90% - ը Հայաստանն ավանդաբար ներմուծում է Ռուսաստանից: