
Արմինֆո. Հայաստանն էապես ավելացրել է արտահանման ծավալները դեպի Չինաստան, Հնդկաստան և ԵՄ երկրներ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Մասնավորապես, նրա հավաստմամբ, առաջին կիսամյակում դեպի Չինաստան մատակարարումներն աճել են 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3% - ով, և ԵՄ ուղղությամբ՝ 80% - ով։
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի վերջից Ռուսաստանի լիազոր մարմինները՝ "Ռոսպոտրեբնադզորը" և "Ռոսսելխոզնադզորը" աստիճանաբար սահմանափակումներ են մտցրել Հայաստանից Ռուսաստան և ԵԱՏՄ երկրների շուկա թարմ գյուղատնտեսական արտադրանքի, ծաղիկների, ձկների, ձկնամթերքի, ինչպես նաև կաթնամթերքի մատակարարման նկատմամբ: Ընդ որում, այդ ապրանքախմբերի արտահանման ծավալների շուրջ 80-90% - ը Հայաստանն ավանդաբար ուղարկել Է ՌԴ։ Հաշվի առնելով այն բարդ իրավիճակը, որում հայտնվել են հայ արտադրողներն ու արտահանողները, կառավարությունը մշակում է աջակցության ծրագրեր՝ դեպի ԵՄ և այլ երկրներ արտահանումը խթանելու համար: Մասնավորապես, խոսքը նոր շուկաներ դուրս գալու համար տրանսպորտային ծախսերը և մաքսատուրքերը ծածկելու մասին է։