
ԱրմԻնֆո. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային բիզնեսի խորհրդի (USCIB) գլոբալ նախաձեռնությունների ավագ փոխնախագահ Քրիստեն Կաուֆմանի և շրջակա միջավայրի և կայունության ավագ տնօրեն Ագնես Ուինբլադի հետ՝ քննարկելու Հայաստանի և USCIB-ի միջև կայուն զարգացման, քաղաքականության մշակման, մասնավոր հատվածի ներգրավվածության և միջազգային գործընկերությունների ընդլայնման ոլորտներում համագործակցության հնարավորությունները։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան տվյալներով՝ կողմերը քննարկել են նաև USCIB-ի գործարար պատվիրակության մասնակցությունը ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17), որը տեղի կունենա Հայաստանում հոկտեմբերին։
Հանդիպման ընթացքում Մկրտչյանը նաև ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող տնտեսական բարեփոխումները, ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը և ընդգծել միջազգային բիզնես համայնքի հետ համագործակցության խորացման կարևորությունը։