
Արմինֆո.Կապանում տեղի է ունեցել "Նեքսուս-2" նախագծի մրցութային հանձնաժողովի նիստ:
Ինչպես հաղորդում է Հայաստանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը, Ռուսաստանի ֆինանսական աջակցությամբ ՄԱԶԾ-ի "Կայուն համայնքներ" ծրագրի շրջանակներում իրականացվող նախաձեռնությունն ուղղված է գյուղատնտեսության ոլորտում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն աջակցելուն' ջերմոցային կլաստերի ստեղծման միջոցով:
Մասնակիցների ընտրությունն իրականացվում է չորս փուլով․ հայտերի ընդունում, նախագծերի փորձագիտական գնահատում, նախագծերի ներկայացում և հաղթողների ընտրություն: Ներկայացված բիզնես գաղափարները գնահատվում են մրցութային հանձնաժողովի կողմից, որի կազմում ավանդաբար ընդգրկվել են Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու առնչությամբ ՌԴ ԱԳՆ առաջատար խմբի դիվանագետներ:
Հաղթողները կանցնեն ջերմոցային տնտեսության կազմակերպման մասնագիտացված դասընթաց և կստանան 150-300 քմ մակերեսով ժամանակակից ջերմոցներ ՝ սեփական արտադրանքի աճեցման համար:
"Նեքսուս" նախագիծը "Տեպլիցա" նախագծի կատարելագործված մոդելն է՝ ՄԱԶԾ "Կայուն համայնքներ" ծրագրի շրջանակներում Ռուսաստանի ֆինանսական աջակցությամբ իրականացվող մի քանի խոշոր նախաձեռնություններից մեկը: Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական կայուն զարգացմանը: