Երեքշաբթի, 16 Հունիսի 2026 18:55
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել Բժշկական զբոսաշրջության համաշխարհային համաժողովը

Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել Բժշկական զբոսաշրջության համաշխարհային համաժողովը

Արմինֆո Հունիսի 16-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում՝ ՀՀ առողջապահության նախարարության, բժշկական հաստատությունների և բժշկական զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ։

 

ՀՀ զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում ներկայացվել են 2026 թվականի սեպտեմբերի 16-18-ը Հայաստանում ՄԱԿ Զբոսաշրջության (UN Tourism) հետ համագործակցությամբ նախատեսվող «Բժշկական զբոսաշրջության համաշխարհային համաժողովի» ծրագրի նախագիծը, ինչպես նաև Հայաստանի բժշկական զբոսաշրջության զարգացման հայեցակարգային մոտեցումները։

 

Քննարկվել են համաժողովի կազմակերպչական և բովանդակային հարցերը, միջազգային համագործակցության հնարավորությունները և ոլորտի զարգացման առաջնահերթությունները։

 

Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակել համատեղ աշխատանքները՝ համաժողովի արդյունավետ կազմակերպման և Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ուղղությամբ։