Հինգշաբթի, 11 Հունիսի 2026 17:38
Ալեքսանդր Ավանեսով

"Ռոսսելխոզնադզորը" հունիսի 12-ից սահմանափակում է Հայաստանից կարանտինային հսկողության ենթակա ողջ արտադրանքի ներկրումը ՌԴ

"Ռոսսելխոզնադզորը" հունիսի 12-ից սահմանափակում է Հայաստանից կարանտինային հսկողության ենթակա ողջ արտադրանքի ներկրումը ՌԴ

Արմինֆո. "Ռոսսելխոզնադզորը" 2026 թվականի հունիսի 12-ից սահմանափակում է հայաստանից կարանտինային հսկողության ենթակա ողջ արտադրանքի ներմուծումը Ռուսաստանի Դաշնության տարածք, ինչպես նաև՝ Ռուսաստանի տարածքով ԵԱՏՄ անդամ երկրներ տարանցումը։ Այդ մասին ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։

 

Աղբյուրի համաձայն՝ արգելքը կգործի մինչև առաքվող ապրանքների անվտանգության և հետագծելիության ապահովման կոնկրետ ալգորիթմի մշակումը: Որոշումն ընդունվել է պարբերաբար կարանտինային օբյեկտների հայտնաբերման առնչությամբ։ Ծառայությունը փուլ առ փուլ, սկսած ընթացիկ տարվա մայիսից, սահմանափակել է հայկական կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի առանձին տեսակների ներմուծումը, ինչպես նաև բազմիցս հայկական կողմին է ուղարկել մատակարարումների խախտման վերաբերյալ տեղեկատվություն:

 

Սակայն կարանտինային օբյեկտների հայտնաբերումները շարունակվում են։ Հունիսին հայտնաբերվել է կապրովի բզեզով վարակման 3 դեպք՝ Հայաստանից առաքվող ընկույզում, դեղձի և լոլիկի չրերում:

 

"Նշվածը վկայում է Հայաստանի լիազոր մարմնի կողմից անբավարար վերահսկողության մասին և անվստահություն է առաջացնում բուսասանիտարական սերտիֆիկացման համակարգի նկատմամբ։ Բույսերի կարանտինի և պաշտպանության հայկական ծառայության գործունեության անարդյունավետությունը վտանգում է Ռուսաստանի և ԵԱՏՄ բուսասանիտարական բարեկեցությունը", - ասված է հաղորդագրության մեջ: