Արմինֆո.2026 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանը 53 տոկոսով ավելացրել է գինու արտահանումը։ Այդ մասին հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը՝ Concours Mondial de Bruxelles գինու միջազգային մրցույթի հարթակներում ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:
Նա, մասնավորապես, ընդգծել է, որ հաշվետու ժամանակահատվածում արտահանման աշխարհագրությունն ընդգրկում է շուրջ 50 երկիր։
Ընդ որում, Խոջոյանը նշել է, որ հայկական գինիներն այսօր աշխարհում ներկայանում են որպես բարձրորակ: Այդ առնչությամբ փոխնախարարը նշել է, որ հայկական գինին կարեւոր է գնահատել ոչ այնքան արտահանման ծավալներով, այլ՝ ըստ գնային կարգի եւ միջազգային շուկաներում ներկայության: Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ պետության կողմից նպատակաուղղված աշխատանք է տարվում։ Իսկ այնպիսի միջոցառումները, ինչպես Concours Mondial de Bruxelles-ը, Խոջոյանի խոսքով, օգնում են բարձրացնել հայկական գինու ճանաչելիությունը եւ նոր հնարավորություններ են ստեղծում արտահանման շուկաների ընդլայնման համար:
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականին Հայաստանում գինու արտադրության ծավալը կրճատվել Է 23,3% - ով և կազմել 7,7 մլն լիտր, մինչդեռ, 2026 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով գինու արտադրությունն աճել Է 26,7% - ով և հասել 1,7 մլն լիտրի։
Մաքսային վերջին տվյալների համաձայն, 2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը գինու արտահանումը կրճատել է 31,8 տոկոսով ՝ նախորդ տարվա 3,6 տոկոս աճի համեմատ ՝ ապահովելով 1,4 մլն լիտր ծավալ։ Ընդ որում, արտահանվող գինու մաքսային արժեքը նվազել է 12,6 տոկոսով ՝ մինչև 7,3 մլն դոլար։
Սպառման հիմնական շուկան Ռուսաստանն է (70%՝ մեկ տարի առաջվա 82,7% - ի դիմաց) ։ Մեծ տարբերությամբ հաջորդում են ԱՄՆ-ը (6,6%), Լեհաստանը (3,3%), Չինաստանը և Ֆրանսիան (2,5-ական տոկոս), Բելգիան (1,9%), Նիդերլանդներն ու Լիտվան (1,7-ական տոկոս), Կանադան (1,2%), Իտալիան (0,8%), Գերմանիան և Ղազախստանը (0,7-ական տոկոս): Ավելի փոքր ծավալներ են մատակարարվել Արգենտինա, Հնդկաստան, Հունաստան, Բելառուս, Բուլղարիա, Բրազիլիա, Ճապոնիա, Թայվան, Մեծ Բրիտանիա, Շվեյցարիա, Ուկրաինա, Չեխիա, Իսպանիա, Իսրայել: 1000 լիտրից պակաս արտահանվել է Անգոլա, ԱՄԷ, Իսլանդիա, Լատվիա, Կիպրոս, Հոնկոնգ, Մալայզիա, Նորվեգիա և Շվեդիա: