Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026 12:52
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանը ռուսական կողմից պաշտոնական որևէ տեղեկություն չի ստացել «Ջերմուկ» ապրանքանիշի արտադրանքի վերաբերյալ․ ՍԱՏՄ

Հայաստանը ռուսական կողմից պաշտոնական որևէ տեղեկություն չի ստացել «Ջերմուկ» ապրանքանիշի արտադրանքի վերաբերյալ․ ՍԱՏՄ

Արմինֆո. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ համապատասխան պատկան մարմիններից՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ից կամ «Ռոսսելխոզնադզորից» (ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայություն), պաշտոնական որևէ տեղեկություն՝ գրություն, չի ստացել  «Ջերմուկ» ապրանքանիշի արտադրանքի իրացումն արգելափակելու վերաբերյալ: Այդ մասին ասվում է գերատեսչության ֆեյսբուքյան պաշտոնական էջում ։

 

«Համաձայն ռուսական և հայկական մամուլում տարածված տեղեկությունների՝ ռուսական պետական «Անկեղծ նշան» (Честный знак) մակնշման համակարգն արգելափակել է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ արտադրության «Ջերմուկ» ապրանքանիշի՝ 2026 թվականի փետրվարի 17-ին և մարտի 5-ին արտադրված խմբաքանակների իրացումը: Ըստ հրապարակումների՝ կասեցման հիմքը Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայության՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ի, գրությունն է «պարտադիր չափորոշիչների խախտումների» մասին։

 

Ձեռնարկվում են միջոցներ իրավիճակը պարզաբանելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու ուղղությամբ: Արդյունքները կհրապարակվեն», - ասվում է ՍԱՏՄ հաղորդագրությունում:

 

Այսօր հայտնի է դարձել, ոչ «Չեստնի զնակ» մակնշման պետական համակարգը կասեցրել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի իրացումը օֆլայն և օնլայն խանութներում։ Ինչպես ՌԲԿ-ին հաղորդել է Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի (մակնշման օպերատոր) գլխավոր տնօրենի տեղակալ Ռևազ Յուսուպովը, շրջանառության մեջ է եղել 338 հազար շիշ, որոնք այժմ արգելափակված են՝ մինչև ստուգման ավարտը։

 

Շրջանառության դադարեցման առիթ է հանդիսացել «Ռոսպոտրեբնադզոր»-ի նամակը, որում գերատեսչությունը նշել է «Ռուսաստանի քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնաս հասցնելու կանխմանն ուղղված հրատապ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը»։ Որպես արգելափակման պատճառ նշվել են «պարտադիր պահանջների խախտումները»։