Ուրբաթ, 10 Ապրիլի 2026 15:42
Ալեքսանդր Ավանեսով

Առողջապահության նախարար. եռամսյակի արդյունքներով առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը ծախսերի և մուտքագրումների առումով հաշվեկշռված է եղել

Առողջապահության նախարար. եռամսյակի արդյունքներով առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը ծախսերի և մուտքագրումների առումով հաշվեկշռված է եղել

Արմինֆո. ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 10-ին կազմակերպել էր «Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման 100 օրը» թեմայով աշխատանքային քննարկում:

 

Հանձնաժողովի նախագահ Վանիկ Օհանյանն իր խոսքում կարեւորել է համակարգի ներդրումը՝ նշելով, որ այն պատմական է եւ անհրաժեշտ, ինչն էապես բարելավել է բնակչության կյանքի որակը:

 

ԱԺ հաղորդագրության համաձայն, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատգամավորներին ներկայացրել է Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը ներդնելուց հետո 3 ամսվա տվյալները: Նշենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 25-ից ուժի մեջ է մտել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքը, որի արդյունքում 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում իրականացվում է Առողջության համընդհանուր ապահովագրության փուլային ներդրում:

 

Անահիտ Ավանեսյանի խոսքով հունվարի 1-ից սկսած քաղաքացիներն այս համակարգում սպասարկվել են: Եռամսյակի տվյալներով Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառու է 1 մլն 700 հազար քաղաքացի: «Մեր կանխատեսումներով մոտ 1 մլն 600 հազար քաղաքացի պետք է ունենայինք: Ըստ էության, ավելի շատ են, եւ սա մի քանի հանգամանքի հետ է կապված: Ուրախությամբ պետք է նշեմ, որ ունենք տեղաշարժ մինչեւ 200 հազար դրամ աշխատավարձ ստացող անձանցից դեպի 200 հազարից ավելի աշխատավարձ ստացող անձինք: Եվ այս թիվը տասնյակ հազարների մասին է»,- պարզաբանել է Անահիտ Ավանեսյանը:

 

Ըստ նախարարի՝ 614.226 շահառու համակարգի շրջանակում արդեն ստացել է տարբեր ծառայություններ: Նրանց մեծ մասը 65+ տարիքի անձինք են: Բժշկական այդ ծառայություններից օգտված քաղաքացիներից 67.979-ն առաջին անգամ է սպասարկվել  պետպատվերի շրջանակում: Նախարարը պարզաբանել է, որ այս թիվը վերաբերում է միայն մարտ ամսին: Փետրվարին այն կազմել է 42 հազար, հունվարին՝ 16 հազար:

 

Վիրահատվել է 68.000 քաղաքացի, իսկ ամբուլատոր հետազոտությունների թիվը կազմել է 1 մլն 386 հազար: Դեղերի դուրսգրման թիվը եղել է 458 հազար:

 

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ընդգրկված է 2400 ծառայություն, որը լրամշակվելու է՝ ելնելով ստացված տվյալներից: Նախատեսվում է, որ շեշտակի փոփոխություններ չեն լինի: Համակարգի շրջանակում սպասարկվողների 58 տոկոսը եղել են կանայք, 42 տոկոսը՝ տղամարդիկ: 646 հազար շահառու երեխաներից (0-18 տարեկան) համակարգի ծառայություններից օգտվել է 28 տոկոսը:

 

«Ուզում եմ հատուկ ընդգծել, որ մեր ակտուարական հաշվարկներն այս երեք ամիսների մասով ցույց են տալիս, որ դրանք ճիշտ են եղել, եւ եռամսյակի արդյունքներով մենք մեր ծախսերի եւ մուտքագրումների առումով բալանսի մեջ ենք: Սա եւս ամենակարեւոր նորություններից եւ փաստերից է»,- շեշտել է Անահիտ Ավանեսյանը:

 

Նախարարը ներկայացրել է նաեւ այլ տվյալներ, խոսել անելիքներից եւ առաջիկա ծրագրերից, պատասխանել պատգամավորների հարցերին:

Այս համատեքստում նա նշել է, որ հիվանդանոցային օղակում այսօր արդեն հերթեր չկան, եւ քաղաքացիներն իրենց անհրաժեշտ ծառայությունը կարող են ստանալ 2-3 շաբաթվա ընթացքում: Նախարարը նաեւ կարեւորել  է  բժշկական հաստատություններում  անհարկի ծառայությունները բացառելու անհրաժեշտությունը:

 

Հիշեցնենք որ պարտադիր բժշկական ապահովագրությունը ենթադրում է համակարգի փուլային ներդրում ՝ երեք տարվա ընթացքում ։ Առաջին փուլը մեկնարկել է 2026 թվականի հունվարի 1 - ից. համակարգում ներգրավված են մինչև 18 տարեկան երեխաներ, 65 և բարձր տարիքի անձինք (նույնիսկ եթե նրանք աշխատում են), 18-65 տարեկան հաշմանդամներ, սոցիալապես անապահով ընտանիքների անդամներ և 200 000 դրամից ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիներ: Ապահովագրի բազային արժեքը 2026 թվականին կկազմի 129,6 հազար դրամ (ամսական 10800 դրամ): Այդ գումարի մի մասը փոխհատուցվում է "Զինապահ" զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարումներից։ 2021 թվականին բարձրացված այս վճարումներն այժմ վերադարձվում են նախկին 1000 դրամ մակարդակին ՝ անկախ աշխատավարձից։ Շահառուին երկրորդ մասը կփոխհատուցվի ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագիրը ներկայացնելիս։ Սակայն տվյալ "արտոնյալ ռեժիմը" նախատեսված է բացառապես ՀՀ քաղաքացի և ՀՀ ռեզիդենտ անձանց համար ՝ միաժամանակ ։ Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունք ունեցող (օրենքով սահմանված կացության կարգավիճակ ունեցող) օտարերկրյա քաղաքացիները ՊԲԱ համար ապահովագրավճարները կվճարեն ինքնուրույն: Ապահովագրավճարի ամբողջ ծավալով վճարման բեռը կընկնի նաև ՀՀ-ում գրանցված անհատ ձեռնարկատերերի և նոտարների ուսերին:

 

Ապահովագրի համար վճարելու են նաև ՀՀ քաղաքացիները և ռեզիդենտները, ովքեր ստանում են վարձավճար, տոկոսներ, շահաբաժիններ, ռոյալթիներ, քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատանք կատարող կամ ծառայություններ մատուցող ֆիզիկական անձինք, ինչպես նաև այն աշխատողները, որոնց աշխատավարձը հաշվարկվում է հարկային գործակալ չհանդիսացող անձանց կողմից: Համակարգի կառավարման համար ստեղծվել է պետական հիմնադրամ: Երեք ամիս այն կգործի ժամանակավոր կառավարման ներքո, այնուհետև պետական մրցութային հանձնաժողովը կձևավորի դրա տնօրենների խորհուրդը, որը, ինչպես ասվել է ՊԲԱ ներդրման հայեցակարգում, կգլխավորի առողջապահության նախարարը: