Չորեքշաբթի, 1 Ապրիլի 2026 11:46
Կարինա Մելիքյան

Հայաստանի համախառն միջազգային պահուստները նոր ռեկորդ են սահմանել․ ավելի քան 5.5 մլրդ դոլար՝ տարեկան 64% աճով

Հայաստանի համախառն միջազգային պահուստները նոր ռեկորդ են սահմանել․ ավելի քան 5.5 մլրդ դոլար՝ տարեկան 64% աճով

Արմինֆո. Հայաստանի համախառն միջազգային պահուստները (ՀՄՊ) մինչեւ 2026թ. մարտ աճել են տարեկան 64%-ով կամ 2.15 մլրդ դոլարով ՝ սահմանելով նոր ռեկորդ՝ 5.521 մլրդ դոլար, այն դեպքում, երբ 2025թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0,3%-ով կամ 9.4 մլն դոլար անկում՝ մինչև 3.372 մլրդ դոլար:

Միայն փետրվարին ՀՄՊ-ն աճել է 6,5% - ով (կամ 335.2 մլն դոլարով)՝ մեկ տարի առաջ նույն ամսվա 0,8% (կամ 27.3 մլն դոլար) աննշան աճի դիմաց։ Ընդ որում, ՀՄՊ ամսական աճը սկսել է նկատվել 2025թ. հունիսից և ամեն անգամ նոր ռեկորդային մակարդակի հասնելով, ինչը շարունակվել է նաև 2026թվին, ինչի արդյունքում այդ ժամանակահատվածում ՀՄՊ մեծությունը աճել է 42%-ով կամ 1.624 մլրդ դոլարով։ Այդ մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները։

 

Մասնավորապես, 2026թ. փետրվարին ՀՄՊ-ի տարեկան աճը պայմանավորված էր ՍԿՎ-ում արտաքին ակտիվների համանման 64% աճով՝  մինչև 2.144 մլրդ դոլար, ԱՄՀ-ում SDR-ի մասնաբաժնի 78% կամ մինչև 4.6 մլն դոլար աճով, մինչդեռ, 2025թ. նույն ժամանակահատվածում դիտվել է և առաջինի 0.01%,  և երկրորդի 61%  անկում ։ Հարկ է հիշեցնել, որ վերջին հինգ տարիների ընթացքում պատմական առավելագույնն արձանագրվել է 2023 թվականի օգոստոսին՝ և ՀՄՊ-ը, և ՍԿՎ-ում արտաքին ակտիվները հասել են ռեկորդային մակարդակի, համապատասխանաբար, 4.220 մլրդ դոլար և 4.217 մլրդ դոլար, որը փաստացի երկու տարի անց գերազանցվել է ՝ շարունակելով աճել նաև հետագայում, իսկ ԱՄՀ-ում SDR-ի մասնաբաժնի պատմական առավելագույնն արձանագրվել է 2021 թվականի օգոստոսին՝ 178․2 մլն դոլար։ -