
Արմինֆո. 2024 թվականին ծաղիկների արտահանումը կազմել է 566 տոննա, իսկ 2025 թվականի արդյունքներով՝ հասել է 1320 տոննայի։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։
Ընդհանուր առմամբ, նրա ասելով, խոսքը 78 մլն ծաղիկների մասին է։ Հայկական ծաղիկների իրացման հիմնական շուկաներն են ԵԱՏՄ երկրները, ինչպես նաև՝ ԱՄԷ-ն։ Փոխնախարարը նշել է, որ ընդամենը 3-4 տարի առաջ Հայաստանից ծաղիկների արտահանման առավելագույն տոննաժը կազմում էր մոտ 11 տոննա, մինչդեռ, այսօրվա դրությամբ գերազանցում է 1000 տոննան:
Խոջոյանի կարծիքով, նման դինամիկային նպաստել է Հայաստանում ջերմոցային տնտեսությունների զարգացումը, որոնք թույլ են տալիս ստեղծել կառավարելի միջավայր և անկախ սեզոնից ունենալ արտադրանք: Մասնավորապես, նրա հավաստմամբ, կառավարությունը տարբեր գործիքներով աջակցել է ջերմոցների կառուցմանը, որոնց ընդհանուր մակերեսը հասել է արդեն 85 հա-ի։ 2026 թվականի համար ակնկալվում է, որ նոր ջերմոցային տնտեսությունների մակերեսը կկազմի 64 հա