Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ու նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ընդունել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրենսդրության և քաղաքականության հարցերով ավագ վերլուծաբան Դենիել Գոթֆրիդի գլխավորած պատվիրակությանը:
ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև վերջերս ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում համագործակցությանն առնչվող առաջնահերթ հարցեր։ Քննարկման հիմնական ուղղությունները վերաբերել են Հայաստանի դերին կիսահաղորդիչների մատակարարման շղթայում և կարևորվել է այս ոլորտում երկու երկրների միջև շարունակական համագործակցությունը։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանից ԱՄՆ արտահանման և ներմուծման մեխանիզմների պարզեցման անհրաժեշտությանը, ինչը կարևոր պայման է երկրի տեխնոլոգիական հասանելիության ընդլայնման և առաջատար տեխնոլոգիաներին ու լուծումներին` Հայաստանի տեխնոլոգիական ընկերությունների մասնակցության ապահովման տեսանկյունից։
![]() | 4.58 | 0.01 |
![]() | 382.71 | -0.76 |
![]() | 446.43 | -3.96 |
![]() | 510.80 | -4.78 |
![]() | 274.21 | -1.75 |
![]() | 25.53 | -0.24 |
![]() | 53.63 | -0.21 |
![]() | 478.27 | -3.66 |