
Արմինֆո.2021 թվականից հայ արտահանողների համար կդադարեցվի Եվրամիության հետ առեւտրային արտոնությունների (GSP+) ռեժիմը ՝ ավելի քան 6 հազար ապրանքային անվանումների անմաքս մատակարարման մասով, քանի որ Հայաստանն այժմ դասվում է եկամտի միջին մակարդակ ունեցող երկրների խմբին:
Այս առնչությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն ապրիլի 10-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ նշել է, որ ռեժիմի դադարեցումը կհարվածի, առաջին հերթին, ՀՀ տեքստիլ արդյունաբերությանը:
Նախարարի խոսքով ՝ կառավարությունը մտադիր է համավարակի անկումից հետո շարունակել բանակցությունները ԵՄ-ի հետ՝ առեւտրային արտոնությունների ռեժիմի պահպանման շուրջ: "Դժվար է որևէ կանխատեսում անել այս հարցի վերաբերյալ, քանի որ մենք չգիտենք, թե արդյոք դա պետք է Եվրոպային, և հաշվի առնելով այն անորոշությունը, որն այսօր ատկա է", - ասել է Ավանեսյանը:
Ընդ որում, նա ընդգծել է, որ GSP+ - ի շրջանակներում թույլատրելի 6 400 անվանումներից Հայաստանը, 2019 թվականի տվյալներով, արտահանում է 100 ապրանքային խմբերից մի փոքր ավելի, մասնավորապես, տեքստիլ, պահածոներ, ալկոհոլ, ոսկերչական իրեր, զարդեր, մեղր, հանքային եւ ոչ գազավորված ջուր, չրեր եւ այլն: "2020 թվականի արդյունքներով հնարավոր է իրավիճակը բարելավվի, քանի որ եւս 135 ընկերություններ ստացել են ԵՄ անմաքս արտահանման թույլտվություն, որից 100 տնտեսվարող սուբյեկտներն արդեն սկկսել են մատակարարումները", - նշել է փոխնախարարը:
Ավանեսյանն ընդգծել է, որ Հայաստանը, հիմնականում, ռեսուրսային ապրանքներ է արտահանում ԵՄ։ Որպեսզի այդ միտումը փոխվի, փոխնախարարի կարծիքով, անհրաժեշտ է բարձրացնել մշակող արդյունաբերության արտադրողականության մակարդակը, ինչի համար Հայաստանին անհրաժեշտ է տեխնոլոգիական արդիականացում ։ "Երբ մենք դա անենք, այն ժամանակ կկարողանանք մրցունակ լինել ԵՄ շուկայում։ Բայց այսօր արտադրողականությանն առնչվող իրավիճակն անմխիթար է ", - եզրափակել է նա ։
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, ԵՄ-ի հետ ՀՀ արտաքին առեւտրի ծավալը 2019 թվականին կրճատվել է 5,7 տոկոսով ՝ կազմելով 1.7 մլրդ դոլար: Ընդ որում, արտահանումը 14,7 տոկոսով անկում է գրանցել՝ հասնելով 583,2 մլն դոլարի, մերմուծման 0,4 տոկոսով անկման դեպքում ՝ մինչեւ 1.2 մլրդ դոլար: