Հինգշաբթի, 13 Փետրվարի 2020 11:20
Ալեքսանդր Ավանեսով

Ռումինիայի Tarom պետական ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները դեպի Հայաստան

Ռումինիայի Tarom պետական ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները դեպի Հայաստան

Արմինֆո.Ռումինիայի Tarom պետական ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է դեպի Հայաստան թռիչքները։   Այս մասին փետրվարի 13-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը։

 

Նրա խոսքով՝ ռումինական ավիափոխադրողի հայաստանյան շուկայից հեռանալը կապված է ավիաընկերության ֆինանսական խնդիրների հետ։ Վերջին մեկ տարվա ընթացքում այնտեղ փոխվել է վեց ղեկավար։  Կոմիտեի ղեկավարը նշել է, որ գերատեսչությունը մշտական կապի մեջ է Հայաստանում Ռումինիայի դեսպանատան հետ, եւ հույս կա, որ երկու երկրների միջեւ ավիաչվերթները կվերսկսվեն:

 

Ավելի վաղ ԱրմԻնֆոն հաղորդել էր, որ ռումինական Tarom ավիաընկերությունը 2019 թվականի ապրիլի 3-ին իրականացրել է Բուխարեստ-Երևան առաջին չվերթը՝

ավիաընկերության հետ Բուխարեստ-Երևան կանոնավոր չվերթների իրականացման շուրջ պայմանավորվածության համաձայն:  Թռիչքներն իրականացվում էին են շաբաթական երկու անգամ։

 

Ազգային ավիափոխադրող Tarom ավիաընկերությունը Ռումինիայի խոշորագույն և ամենահին ավիաընկերությունն է և SkyTeam միջազգային դաշինքի անդամ է: