ՀՀ ԿԲ-ն վատթարացրել է 2026 թվականի կանխատեսումը՝ ակնկալելով ՀՆԱ-ի ավելի զուսպ՝ 4,5-4,1% աճ և արտաքին առևտրի անկում
 Երեքշաբթի, 16 Հունիսի 2026,

Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը վատթարացրել է 2026 թվականի կանխատեսումը՝ ակնկալելով ՀՆԱ-ի աճի ավելի զգալի դանդաղում՝ մինչև 4,5-4,1% (նախկինում կանխատեսված 7,1-4,7% աճի և 2025 թվականի 7,1% փաստացի աճի դիմաց), իսկ 2027 թվականին տեմպերի աննշան փոփոխությամբ՝ մինչև 4,7-3,7% (նախկինում կանխատեսված 5,7-5,3%-ի դիմաց)։

Հայաստանն ու Ֆրանսիան ռազմավարական համագործակցություն են հաստատում ռազմարդյունաբերական համալիրի ոլորտում
 Երեքշաբթի, 16 Հունիսի 2026,

Արմինֆո. Ֆրանսիական Thales ընկերությունը և հայկական BuTech ընկերությունը հայտարարել են ռազմարդյունաբերական համալիրի ոլորտում ռազմավարական համագործակցության մասին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ՝ այն համարելով մեծ ձեռքբերում ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) համար։

Հայաստանն ու Իրանը քննարկել են բեռնափոխադրումների արդյունավետության բարձրացման հնարավորությունները
 Երեքշաբթի, 16 Հունիսի 2026,

Արմինֆո. Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարիի հետ:

Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել Բժշկական զբոսաշրջության համաշխարհային համաժողովը
 Երեքշաբթի, 16 Հունիսի 2026,

Արմինֆո Հունիսի 16-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում՝ ՀՀ առողջապահության նախարարության, բժշկական հաստատությունների և բժշկական զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հայաստանի ԿԲ-ում քիչ հավանական են համարում գազի գների բարձրացումը
 Երեքշաբթի, 16 Հունիսի 2026,

Արմինֆո.  Հայաստանի Կենտրոնական բանկում քիչ հավանական են համարում գազի գների բարձրացումը: Այդ մասին հունիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

Հայաստանի ԿԲ-ն արտահանման հետ կապված խնդիրների հնարավոր գնանկումային ազդեցությունը գնահատել է 0,6 տոկոս
 Երեքշաբթի, 16 Հունիսի 2026,

Արմինֆո.  Եթե չհաջողվի արտահանման մատակարարումները վերակողմնորոշել դեպի նոր շուկաներ, եւ Հայաստանի արտադրողները պահպանեն կողմնորոշումը դեպի ռուսական շուկա, ապա, Հայաստանի Կենտրոնական բանկի գնահատականների համաձայն, գնանկումային ազդեցությունը նման սցենարի դեպքում կարող է կազմել 0,6 տոկոս: Այդ մասին հունիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

ՀՀ ԿԲ. Մոտակա հեռանկարում Հայաստանում գնաճի հիմնական անորոշությունները կապված են համաշխարհային պարենային շուկաներում գնաճային միտումների շարունակականության հետ
 Երեքշաբթի, 16 Հունիսի 2026,

Արմինֆո.  Մոտ ապագայում Հայաստանում գնաճի հիմնական անորոշությունները կապված են համաշխարհային պարենային շուկաներում ձևավորվող գնաճային միտումների շարունակականության և այս համատեքստում ներքին գների ճշգրտման արագության և մասշտաբի հետ: Այդ մասին նշվում է է ս.թ. հունիսի 16 - ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը նախկին  6.5% մակարդակում պահպանելու վերաբերյալ ՀՀ Կենտրոնական բանկի ընդունած որոշման հիմնավորման մեջ։

Եվրասիական զարգացման բանկը նշում է 20-ամյակը
 Երեքշաբթի, 16 Հունիսի 2026,

Արմինֆո.  Եվրասիական զարգացման բանկն (ԵԱԶԲ) այսօր տոնում է հիմնադրման 20-ամյակը: Այն, ինչ սկսվեց որպես երկկողմ նախաձեռնություն, երկու տասնամյակի ընթացքում վերածվեց եվրասիական տարածքում զարգացման ամենահեղինակավոր բազմակողմ ինստիտուտներից մեկի, ասվում է բանկի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները պաշտպանական արդյունաբերության, նորարարության և առաջատար տեխնոլոգիաների ոլորտներում
 Երեքշաբթի, 16 Հունիսի 2026,

Արմինֆո.  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոյի հետ՝ Փարիզում ընթացող Eurosatory 2026 պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակում։

«Մի՛ հավատացեք ձեր աչքերին»․ IDBank-ը զգուշացնում է դիփֆեյքերի միջոցով զեղծարարությունների մասին
 Երեքշաբթի, 16 Հունիսի 2026,

Արմինֆո. Հայաստանում տարածում է գտել զեղծարարության նոր, վտանգավոր տեսակ, որի դեպքում զեղծարարներն օգտագործում են արհեստական բանականությունը՝ ձեր հարազատների, ընկերների կամ գործընկերների արտաքին տեսքի և ձայնի կրկնօրինակման նպատակով։

ՀՀ վարչապետ. ԵՄ-ը վերահաստատել է իր դիրքորոշումը՝ կուտակիչ կայանքների խնդրի լուծման հարցում Երևանին արագացված աջակցության վերաբերյալ
 Երեքշաբթի, 16 Հունիսի 2026,

Արմինֆո.  2017 թվի համեմատ Հայաստանի պետական բյուջեի հարկային եկամուտներն աճել են 135%-ով։ Այդ մասին հունիսի 16-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովի լիագումար նիստում, որտեղ քննարկվում է երկրի հիմնական տնտեսական օրենքի կատարողականը։

Moody s Ratings-ը հաստատել է ԶՊՄԿ-ի վարկանիշը B2 մակարդակում՝ «Կայուն» հեռանկարով
 Երեքշաբթի, 16 Հունիսի 2026,

Արմինֆո.Moody's Ratings վարկանիշային գործակալությունը հաստատել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) վարկանիշը B2 մակարդակում՝ «Կայուն» հեռանկարով: Այս մասին են վկայում Moody's-ի կողմից ԶՊՄԿ վարկանիշների հերթական պարբերական վերանայման արդյունքները։

ԿԲ ղեկավար․ Հայաստանն այսօր տնտեսական գրավչության տեսանկյունից շատ լավ դիրքեր է զբաղեցնում 
 Երեքշաբթի, 16 Հունիսի 2026,

Արմինֆո. Հայաստանն այսօր տնտեսական գրավչության տեսանկյունից շատ լավ դիրքեր է զբաղեցնում։ Այդ մասին հունիսի 16-ին խորհրդարանում, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, նշելով, որ կապիտալի մեծ ներհոսք կա դեպի երկիր ։ 

Սլովակյան ընկերությունը Հայկական ԱԷԿ այլընտրանքային ջրամատակարարման համակարգ է մատակարարել 
 Երեքշաբթի, 16 Հունիսի 2026,

Արմինֆո.ԵՄ-ն աջակցում է Հայաստանի միջուկային անվտանգությանը՝ լրացուցիչ օժանդակությամբ իրականացնելով սթրես-թեստերի միջոցառումներ։

Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
 Երեքշաբթի, 16 Հունիսի 2026,

Արմինֆո. Ամռան առաջին օրերից ակտիվանում է «ճամպրուկային տրամադրությունը»։ Ոմանք պլանավորում են ծովափնյա արձակուրդ, մյուսները՝ բացահայտում Հայաստանի բնությունը, իսկ շատերն էլ նախընտրում են հանգստանալ քաղաքում։ Հանգստի որ տարբերակն էլ, որ ընտրեք, մի բան հաստատ է՝ ամառվա ամենապահանջված վայրերից են լողավազանները։

ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը դեռևս պահպանում է 6.5% մակարդակի վրա։
 Երեքշաբթի, 16 Հունիսի 2026,

ԱրմԻնֆո: ՀՀ Կենտրոնական բանկը պահպանում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6.5% մակարդակի վրա: Այս որոշումը կայացվել է հունիսի 16-ին ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի նիստում, որի համաձայն՝ լոմբարդային ռեպոների (8%) և բանկերից ներգրավված ավանդների (5%) տոկոսադրույքները նույնպես պահպանվել են նախկին մակարդակի վրա:

Հայկական գինիները միջազգային հեղինակավոր IWSC մրցույթում արժանացել են բարձր գնահատականի։
 Երեքշաբթի, 16 Հունիսի 2026,

ԱրմԻնֆո. Հայկական գինիները բարձր գնահատականի արժանացան միջազգային հեղինակավոր մրցույթում International Wine and Spirit Competition (IWSC).

Անահիտ Ավանեսյան. համապարփակ բժշկական ապահովագրության համակարգը կդառնա անդառնալի
 Երեքշաբթի, 16 Հունիսի 2026,

Արմինֆո. Համապարփակ բժշկական ապահովագրության համակարգը կդառնա անդառնալի։ Այս մասին հունիսի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը հանդիպել է Շիրակի գյուղատնտեսների հետ
 Երեքշաբթի, 16 Հունիսի 2026,

Արմինֆո. Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը հանդիպում է անցկացրել Շիրակի մարզի գյուղատնտեսական արտադրողների հետ:

Վահե Հովհաննիսյան. վերջին տարիներին նկատվում է Հայաստանից ֆինանսական ծառայությունների արտահանման կայուն աճի միտում
 Երեքշաբթի, 16 Հունիսի 2026,

Արմինֆո. Վերջին տարիներին նկատվում է Հայաստանից ֆինանսական ծառայությունների արտահանման կայուն աճի միտում։ Այս մասին հունիսի 16-ին ՀՀ Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով երկրի 2025 թվականի պետական բյուջեի կատարողականը։

Արտ. փոխարժեքները
16.06.2026
RUB5.080.00
USD368.210.15
EUR427.490.10
GBP494.400.24
CAD263.06-0.40
JPY22.97-0.02
CNY54.500.03
CHF463.62-0.75