Հայաստանի հյուրանոցները կդասակարգվեն Hotelstars Union-ի չափորոշիչներով
 Ուրբաթ, 7 Օգոստոսի 2026,

Արմինֆո.ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից սույն թվականի հունիսի 19-ին հայտարարված՝ հյուրանոցային տնտեսության օբյեկտներին որակավորում տրամադրող զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման ընտրության մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը։ Օգոստոսի 7-ին ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի և «Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության միջև կնքվել է համապատասխան պայմանագիրը։

Արդշինբանկի Mastercard քարտապանները կստանան 10% cashback՝ ռեստորաններում և սրճարաններում վճարումներ կատարելիս
 Երեքշաբթի, 4 Օգոստոսի 2026,

Արմինֆո. Արդշինբանկը Mastercard-ի հետ համատեղ անց է կացնում cashback ակցիա իր քարտապանների համար:

ՀԲ կանխատեսում. Հայաստանի տնտեսությունը 2022-2025թթ. բացառիկ ուժեղ վերականգնողական աճի փուլից անցնում է 2026 թվին 5,3% աճի ավելի չափավոր հետագծի
 Հինգշաբթի, 30 Հուլիսի 2026,

Արմինֆո. Համաշխարհային բանկի կանխատեսմամբ ՝ Հայաստանի տնտեսությունը 2022-2025թթ. աճի բացառիկ ուժեղ վերականգնման փուլից անցնում է 2026 թվին 5,3% աճի ավելի չափավոր հետագծի (2022թ. փաստացի 12,6%-ի , 2023թ. ՝ 8,3% - ի, 2024թ. ՝ 5,9% - ի և 2025թ. ՝ 7,1% - ի դիմաց) և 2028 թվին կմոտենա 5%-ի։ Այդ դանդաղումը կապված է սպառման և ներդրումների մակարդակի նորմալացման հետ ՝ դրանց կտրուկ աճից հետո, ինչպես նաև 2022 թվականին սկսված վերաարտահանման թռիչքից էֆեկտի աստիճանական մարման հետ։ Այս մասին նշվում է ՀԲ-ի "Հայաստանի տնտեսական զարկերակը. աղքատության մակարդակը նվազեցնող աճի ձգտում ավելի արդյունավետ ֆիսկալ քաղաքականության օգնությամբ" հուլիսյան զեկույցում:

Արման Բարսեղյան. Հայաստանի կապիտալի շուկան կշարունակի աճել արագ տեմպերով
 Երեքշաբթի, 28 Հուլիսի 2026,

Արմինֆո. Հայաստանի կապիտալի շուկան կշարունակի աճել արագ տեմպերով, ինչը կանդրադառնա նաև տնտեսության զարգացման վրա։ Նման կանխատեսում է հնչեցրել Ամերիաբանկի մանրածախ բանկինգի գծով տնօրեն Արման Բարսեղյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին: 

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
 Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026,

Արմինֆո.Արհեստական բանականության, ժամանցային և մասնագիտական թվային ծառայությունների զարգացմանը զուգահեռ բաժանորդագրությունների քանակը զգալիորեն աճել է։

Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը վերադարձել է աճի բնական տեմպերին, ինչին աջակցում է վարկավորման ակտիվությունը
 Ուրբաթ, 17 Հուլիսի 2026,

Արմինֆո.  Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթի տարեկան աճը 2026թ. առաջին կիսամյակում դանդաղել է 17%-ից մինչեւ 7%՝ գերազանցելով 214.3 մլրդ դրամը կամ 582.5 մլն դոլարը: Ինչպես վկայում են ԱրմԻնֆո-ի պատրաստած Հայաստանի բանկերի Էքսպրես ռենքինգի  30.06.2026 թ. տվյալները, զուտ շահույթի փաստացի աճը վերջին երկու տարիներին վերադարձել է բնական տեմպերին, ինչին աջակցում է վարկավորման ակտիվությունը, այլ ոչ թե՝ ոչ տոկոսային եկամուտների կարճաժաամկետ ներգործության ժամանակավոր գործոնները, ինչպես եղել է 2022-2023թթ․ ռելոկանտների արտարժութային և քարտային գործարքների փոթորկալից ալիքի վրա։

Վարդան Խաչատրյան. Հայաստանում 1-2 ամիս անց կհայտնվեն առաջին Arca-UPI քոբեյջինգային քարտերը
 Չորեքշաբթի, 8 Հուլիսի 2026,

Արմինֆո. Հայաստանում 1-2 ամսից կհայտնվեն առաջին Arca-UPI (China UnionPay համակարգի UnionPay International) քոբեյջինգային քարտերը։ Ներկայումս ընթանում են Google Pay և Apple Pay ծառայություններում Arca-ի թոքենիզացման արագացված աշխատանքներ: Այդ մասին մամուլի ասուլիսում հաղորդել է Armenian Card-ի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

Համաշխարհային բանկ. Հայաստանն ընդգրկվել է կին բնակչության առավելագույն բաժին ունեցող երկրների տասնյակում
 Չորեքշաբթի, 8 Հուլիսի 2026,

Արմինֆո. Հայաստանն ընդգրկվել է աշխարհի այն երկրների տասնյակում, որտեղ բնակչության ընդհանուր թվում կանանց բաժինն առավելագույն է: Այդ մասին են վկայում Համաշխարհային բանկի տվյալները՝ հիմնված բնակչության տարիքային-սեռային բաշխման վրա, որը հաշվարկված է ըստ ՄԱԿ-ի ազգաբնակչության բաժնի World Population Prospects: 2022 Revision բազայի։

Անտոնիո Գուտերեշ. Արհեստական ինտելեկտի զարգացումը գերազանցում է գործող կարգավորման մեխանիզմները
 Չորեքշաբթի, 8 Հուլիսի 2026,

ԱրմԻնֆո. Արհեստական ինտելեկտը զարգանում է գլխապտույտ արագությամբ, գերազանցելով գոյություն ունեցող կարգավորման մեխանիզմները։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ Գլոբալ բարձր մակարդակի երկխոսության՝ ԱԻ կառավարման պաշտոնական բացման ժամանակ։

"Լույս" հիմնադրամ. Հայաստանը վատթարացրել է իր դիրքերը "Էներգետիկ անցման ինդեքս - 2026" վարկանիշում
 Երեքշաբթի, 30 Հունիսի 2026,

Արմինֆո.  2026 թվականին Հայաստանը 120 երկրների շարքում զբաղեցրել է 65 - րդ տեղը՝ 55,2 միավոր ցուցանիշով, ինչը 1,3 միավորով ցածր է նախորդ տարվա մակարդակից "էներգետիկ անցման Ինդեքս - 2026" (Energy Transition Index - ETI) վարկանիշում։ Ինչպես հաղորդում է "Լույս" հիմնադրամը, նվազումը, հիմնականում, պայմանավորված է եղել "Անցման պատրաստակամություն" ենթաինդեքսի 3.3 կետով անկմամբ և "Համակարգի արդյունավետություն" ենթաինդեքսի ոչ աննշան անկմամբ:

Էմիրաթական խոշոր շինարարական հոլդինգը հետաքրքրված է Հայաստանում խոշոր նախագծերի իրականացմամբ
 Երեքշաբթի, 30 Հունիսի 2026,

Արմինֆո. Trojan Construction Holding (ԱՄԷ) խոշոր շինարարական հոլդինգը հետաքրքրված է Հայաստանում խոշոր նախագծերի իրականացմամբ: Այդ մասին ասել է Trojan Construction Holding ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Ահմեդ Ալ Շամսին՝ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպման ժամանակ։

Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
 Երեքշաբթի, 30 Հունիսի 2026,

Արմինֆո.Թբիլիսիում կայացել է Lion Finance Group-ի (LFG) կողմից կազմակերպված ամենամյա Investor Day 2026 միջոցառումը, որին մասնակցել են շուրջ 100 միջազգային ներդրողներ, ընկերություններ, ֆինանսական կազմակերպություններ ու վերլուծաբաններ, այդ թվում՝ Firebird-ի, M&G Investments-ի, Morgan Stanley-ի, JPMorgan Chase-ի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունը
 Երեքշաբթի, 30 Հունիսի 2026,

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական աջակցությամբ Newmag հրատարակչությունը ընթերցողների ուշադրությանն է ներկայացրել Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» վեպի նոր հայերեն հրատարակությունը։ Գրքի շնորհանդեսը կայացավ Newmag Summerfest 2026 գրքի փառատոնի շրջանակում։ 

ՀՀ ֆինանսների նախարարությունը միջազգային ներդրողներին է ներկայացրել հարկաբյուջետային քաղաքականության առաջնահերթությունները
 Երկուշաբթի, 29 Հունիսի 2026,

Արմինֆո.Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել են միջազգային «Lion Finance Group» ընկերության կազմակերպած «Investor Day» (Ներդրողի օր) միջոցառմանը։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Բարգուշատի թունելի կառուցման վայր
 Երկուշաբթի, 22 Հունիսի 2026,

ԱրմԻնֆո.  Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին այցելել է Բարգուշատի թունելի կառուցման վայր:

2026-ի թոփ ճամփորդական ուղղությունները IDBank-ի պրեմիում քարտերով
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026,

Արմինֆո.   Ճամփորդությունն արդեն վաղուց պարզապես ուղղություն ընտրելու մասին չէ․ այն դարձել է նոր փորձառություններ ձեռք բերելու, տարբեր մշակույթներ բացահայտելու և հիշողություններ ստեղծելու միջոց։ 2026 թվականը ճանապարհորդողներին առաջարկում է  թե՛ արդեն սիրված և դասական ուղղություններ, թե՛ նոր ու քիչ բացահայտված վայրեր:  

Հայկական գինիները միջազգային հեղինակավոր IWSC մրցույթում արժանացել են բարձր գնահատականի։
 Երեքշաբթի, 16 Հունիսի 2026,

ԱրմԻնֆո. Հայկական գինիները բարձր գնահատականի արժանացան միջազգային հեղինակավոր մրցույթում International Wine and Spirit Competition (IWSC).

Firebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
 Երկուշաբթի, 15 Հունիսի 2026,

Արմինֆո.  Firebird Inc.-ը հայտարարել է Ղազախստանի կառավարության հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրերի ստորագրման մասին, որոնք ուղղված են երկրում հաջորդ սերնդի արհեստական բանականության ազգային ենթակառուցվածքների, առաջադեմ հաշվողական կարողությունների և համաշխարհային մակարդակով մրցունակ թվային AI էկոհամակարգի զարգացմանը։

ԱՄՀ-ն Հայաստանի համար հասանելի է դարձրել 25.1 մլն դոլարի Stand-By վարկը՝ 2026 թվականին ակնկալելով ՀՆԱ-ի 5,3% աճ
 Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026,

Արմինֆո.Միջազգային արժութային հիմնադրամը (ԱՄՀ) Հայաստանի համար հասանելի է դարձրել 18.4 մլն SDR-ին (մոտ 25.1 մլն դոլար) համարժեք գումարի Stand-By վարկը, ինչի արդյունքում հասանելի միջոցների ընդհանուր ծավալը հասել է 36.8 մլն SDR-ի (մոտ 50.2 մլն դոլար)։

Հովհաննես Բասենցյան. Ներդրումային պահանջարկը շարունակում է խթանել Հայաստանի անշարժ գույքի շուկան
 Ուրբաթ, 5 Հունիսի 2026,

Արմինֆո.  Մի քանի տարվա արագ աճից հետո Հայաստանի անշարժ գույքի շուկան շարունակում է զարմացնել թե՛ գործարքների ծավալներով, թե՛ պահանջարկի կայունությամբ՝ չնայած Երևանում եկամտահարկի վերադարձի մեխանիզմի գործողության ավարտին։

Արտ. փոխարժեքները
10.08.2026
RUB4.43-0.02
USD365.88-0.29
EUR422.810.69
GBP494.011.91
CAD262.511.31
JPY23.04-0.09
CNY54.25-0.01
CHF452.540.59