Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր
 Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Team Telecom Armenia-ն ստանձնել է Հայաստանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկերոջ կարգավիճակը՝ իր կապի և տեխնոլոգիական ներուժը ներդնելով միջոցառման սահուն և արդյունավետ անցկացման գործում։

Հայ արտադրողները Բեռլինում մասնակցում են բարային և ալկոհոլային արդյունաբերության միջազգային ցուցահանդեսին
 Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Հոկտեմբերի 12–14-ը Բեռլինում ընթացող «Bar Convent Berlin» (BCB) բարային և ալկոհոլային արդյունաբերության միջազգային ցուցահանդեսում Հայաստանն արդեն երկրորդ տարին անընդմեջ ներկայանում է միասնական ազգային տաղավարով։

«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամը՝ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառու
 Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.«Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում սեպտեմբեր ամսվա ընթացքում կուտակված 4,648,503 դրամն ուղղվել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության կազմակերպմանը, որի նպատակն է ընդգծել կլիմայի փոփոխության դեմ պայքարում և կենսաբազմազանության պահպանության գործում կանանց ներդրումը։

Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհը
 Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.2016 թվականին հիմնադրված ALTECH GROUP-ն անցել է զարգացման տասնամյա ճանապարհ՝ լուսաթափանց կոնստրուկցիաների արտադրությունից մինչև ժամանակակից արտադրական լուծումների ներդրում։

«Մենք հաղթահարել ենք ամենաբարդ փուլը և այսօր վստահությամբ ենք նայում ապագային»․ Անատոլի Գոգոտին
 Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Վերջին վեց տարիների ընթացքում «ԳՊՄ Գոլդ»-ը ստիպված է եղել հաղթահարել լուրջ արտադրական և կազմակերպչական փորձություններ։ Ընկերությունը փոխել է Սոթքի հանքավայրի մշակման ռազմավարությունը՝ անցնելով ստորգետնյա եղանակի, վերակազմավորել է արտադրական գործընթացները և ուժեղացրել անվտանգության ապահովման մոտեցումները։ Այսօր Սոթքի հանքն աշխատում է նախագծային հզորությամբ, իսկ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան վերամշակում է Սոթքի և Մեղրաձորի հանքավայրերից ստացվող հանքաքարը։ Այն մասին, թե ինչպես է ընկերությանը հաջողվել հաղթահարել տուրբուլենտության շրջանը, ինչ խնդիրներ են այսօր ծառացած  Արարատի կորզման ֆաբրիկայի առջև և որ ուղղություններն են որոշելու «ԳՊՄ Գոլդ»-ի հետագա զարգացումը, պատմել է ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Վիկտորի Գոգոտինը։

Հայաստանն ու Բարսելոնան քննարկել են համատեղ կիրառական գիտահետազոտական նախագծերի իրականացման հնարավորությունները մասնագիտական պատրաստության ոլորտում
 Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը  հոկտեմբերի 7-9-ը աշխատանքային այց է կատարել Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաք, որի շրջանակում այցելել է Barcelona Supercomputing Center (BSC-CNS) և հանդիպումներ ունեցել տեխնոլոգիական, գիտահետազոտական ու ներդրումային կառույցների ներկայացուցիչների հետ։

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
 Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.  Մայրաքաղաքի սրտում՝ Մատենադարանին հարակից շուրջ 1,2 հեկտար տարածքում, կհիմնվի կենսաբազմազանության նոր այգի։ IDBank-ի հիմնադրման 35-ամյակին նվիրված հերթական նախագիծն իրականացվում է Մատենադարանի հետ համատեղ, որի շրջանակում կողմերը ստորագրել են համագործակցության հուշագիր և պայմանագիր։

Հայաստանի և Բելգիայի գործարար համայնքները քննարկել են նոր գործընկերային կապերի ձևավորման հնարավորությունները
 Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արամ Խաչատրյանը մասնակցել է Հայաստանում Բելգիայի դեսպանության և Բելգիա-Հայաստան առևտրային պալատի կազմակերպած՝ «Connecting Businesses, Creating Opportunities» («Միավորելով գործարարներին՝ ստեղծում ենք հնարավորություններ») խորագրով գործարար հանդիպմանը։

Բացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակը
 Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Ակբա բանկը գլխամասային նոր գրասենյակ ունի. Իսակով 22/1 հասցեում՝ ավելի քան 14600 քմ տարածքում, կանգնած է յոթհարկանի նորարարական շենքը՝ ճարտարապետական եզակի լուծումներով, հայկական ձեռագրով և բնապահպանական բարձր ստանդարտներով։

Հայկական գյուղմթերքն ու հանքային ջուրը կարող են հայտնվել Օմանի շուկայում
 Շաբաթ, 10 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.  Հայկական գյուղատնտեսական արտադրանքը և հանքային ջուրը կարող են հայտնվել Օմանի շուկայում։ Այդ հարցը քննարկումների առարկա է դարձել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի եւ Օմանի Սուլթանության SABCO Group ընկերությունների խմբի ներկայացուցիչ, խմբի մաս կազմող «Հանքային ջրերի ազգային ընկերություն» գլխավոր տնօրեն Սամիր Ալ-Բալուշիի հանդիպման ընթացքում։

"Իսկ ուր է գնալու Փաշինյանը". Կարապետյանը՝ ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկի մասին
 Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Թե արդյոք Հայաստանի իշխանությունները կհամաձայնեն  ատոմակայանի նոր էներգաբլոկ կառուցելու Ռուսաստանի առաջարկին՝ կախված կլինի այն բանից, թե ով կլինի երկրի իշխանության ղեկին։ Այդ մասին  հոկտեմբերի 9-ին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը:

Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար․ ԵՄ-ը հրապարակել է հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին  կարգավորումը
 Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.Եվրոպական միությունը (ԵՄ) հոկտեմբերի 9-ին հրապարակել է հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին կարգավորումը: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը:

Պապոյան․ Նոյեմբերից Հայաստանը կսկսի գյուղմթերքի կանոնավոր ավիափոխադրումներ դեպի ԱՄԷ
 Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.Նոյեմբերից կմեկնարկեն գյուղմթերքի կանոնավոր չարթերային բեռնափոխադրումները դեպի Արաբական Միացյալ Էմիւություններ: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Նելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականը
 Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Կոնվերս Բանկի Ֆինանսական հաստատությունների և միջազգային բանկային հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Նելլի Քոչարյանը Վարշավայում կայացած Bank Pekao FI Day & 52nd BACEE International Banking Conference-ի շրջանակում մասնակցել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկային ասոցիացիայի՝ BACEE-ի 30-ամյակին նվիրված պանելային քննարկմանը։

Հայաստանն առաջին անգամ Մադրիդում ազգային տաղավար է ներկայացրել «Fruit Attraction» միջազգային ցուցահանդեսում․ Էկոնոմիկայի նախարարություն
 Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո. Իսպանիայի Թագավորության մայրաքաղաք Մադրիդում հոկտեմբերի 6-8-ը անցկացվել է «Fruit Attraction» թարմ մրգերի և բանջարեղենի միջազգային ցուցահանդեսը, որին Հայաստանն առաջին անգամ մասնակցել է միասնական ազգային տաղավարով՝ ներկայացնելով հայկական 5 ընկերությունների արտադրանքը։

Պատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհ
 Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.30 տարի առաջ մի խումբ երիտասարդներ՝ մեծ գաղափարով և շատ սահմանափակ միջոցներով, սկսեցին գործ, որի մասշտաբը դժվար էր պատկերացնել։

«Ոսկե ժամ»․  IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո
 Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026,

ԱրմինֆոԲժշկության մեջ գոյություն ունի «ոսկե ժամ» հասկացությունը՝ վնասվածք ստանալուց հետո այն ճակատագրական ժամանակահատվածը, երբ օգնությունն առավել արդյունավետ է։ Նույն սկզբունքը վերաբերում է թվային և ֆինանսական անվտանգությանը․ եթե ձեր տվյալները վտանգված են, յուրաքանչյուր րոպեն կարևոր է։ Հարձակման հենց առաջին ժամերին են զեղծարարները փորձում ձեր հաշիվներից գումար ելքագրել, ձեր անունով վարկ ձևակերպել կամ հափշտակել ձեր հաշիվների գաղտնաբառերը։

Մեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն է
 Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.Վարշավայում մեկնարկել է Bank Pekao FI Day & 52nd BACEE International Banking Conference-ը, որտեղ Կոնվերս Բանկը հանդես է գալիս որպես գլխավոր հովանավոը՝ Lead Sponsorը։

Միջնաժամկետ ճանապարհների վերանորոգման համար կհատկացվի 8.9 միլիարդ դրամ
 Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026,

ԱրմԻնֆո. Միջնաժամկետ ճանապարհների վերանորոգման համար կհատկացվի 8.9 միլիարդ դրամ: Այս որոշումը կայացվել է հոկտեմբերի 8-ին կառավարության նիստում:

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank
 Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.Արյան անհրաժեշտ պաշարների համալրմանն ու արյան դոնորության մշակույթի խթանմանն աջակցելու նպատակով՝ Իդրամն ու IDBank-ը միացել են «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի կողմից իրականացվող կամավոր արյունատվության նախաձեռնությանը:

Արտ. փոխարժեքները
13.10.2026
RUB4.320.02
USD361.73-0.48
EUR404.67-0.21
GBP479.04-0.16
CAD253.69-0.24
JPY22.880.04
CNY54.04-0.08
CHF434.51-0.26