MyInvest-ը՝ որպես ձեր ներդրումային ավտոմատ օդաչու - Ամերիաբանկը ներդրողների համար ներկայացնում է նոր պայմաններ
 Երեքշաբթի, 4 Օգոստոսի 2026,

ԱրմԻնֆո. Հուլիսի 30-ին Ամերիաբանկն անցկացրեց իր վերջին ներդրողների օրը, այս անգամ նվիրված ֆինանսական շուկաներում տարվա առաջին կեսին: Միջոցառումը սկսվեց S&P 500 ֆոնդային ինդեքսի վերլուծությամբ, որը ներառում է աշխարհի 500 խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերը, այդ թվում՝ Apple-ի, Nvidia-ի, Google-ի, Amazon-ի և այլոց:

Ամերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին
 Շաբաթ, 11 Հուլիսի 2026,

Արմինֆո. Հուլիսի 9-ին Ամերիաբանկը մեկ հարկի տակ համախմբեց «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի հաղթողներին:

Ամերիաբանկն ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից ներգրավել է 50 միլիոն ԱՄՆ դոլար՝ խթանելու ՓՄՁ ֆինանսավորումը Հայաստանում
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026,

ԱրմինֆոԱմերիաբանկը և  ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը (ՕՊԵԿ-ի հիմնադրամ) 50 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր են ստորագրել։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Վիեննայում ՕՊԵԿ-ի հիմնադրամի «Զարգացման ֆորում 2026»-ի շրջանակում, որով նաև նշանավորվեց կազմակերպության հիմնադրման 50-ամյակը։

Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
 Կիրակի, 7 Հունիսի 2026,

ԱրմինֆոԱմերիաբանկը և Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը (FMO) ՎԶԵԲ-ի` Ռիգայում (Լատվիա) կայացած տարեկան ժողովի ժամանակ կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր։ Պայմանագրի նպատակն է ընդլայնել ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում գործող միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) համար և խթանել կայուն զարգացումը կանաչ ֆինանսավորման միջոցով։

Ամբեր Կապիտալի կողմից կառավարվող և արևային էլեկտրակայանների պորտֆել միավորող «Սոլիս» ՓԲ ընկերությունը պարտատոմսեր է թողարկում
 Հինգշաբթի, 4 Հունիսի 2026,

Արմինֆո.Ամբեր Կապիտալի կողմից կառավարվող և արևային էլեկտրակայանների պորտֆելը միավորող հոլդինգային ընկերությունը` «Սոլիս» ՓԲԸ-ն, մեկնարկում է դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխումը՝ 2 մլն ԱՄՆ դոլար անվանական ծավալով (ընդհանուր 20,000 հատ պարտատոմս)։ Պարտատոմսերի տեղաբաշխողն է Ամերիաբանկը։

«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը մեկնարկում է պարտատոմսերի թողարկման 2-րդ փուլը. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
 Երկուշաբթի, 18 Մայիսի 2026,

Արմինֆո«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է 3 միլիարդ ՀՀ դրամ ծավալով, տարեկան 11.7% եկամտաբերությամբ պարտատոմսերի թողարկման մեկնարկի մասին։  

  ԵՆԲ խումբը և Ամերիաբանկն ընդլայնում են աջակցությունը հայկական բիզնեսին ԵՄ-ի կողմից ապահովված երաշխիքի միջոցով
 Ուրբաթ, 8 Մայիսի 2026,

Արմինֆո. ԵՆԲ խումբը (ԵՆԲ և ԵՆՀ) կտրամադրի մասնակի պորտֆելային երաշխիք` ապահովելով մինչև 106.25 միլիոն եվրոյի նոր ֆինանսավորման հնարավորություն ՓՄՁ-ների համար։

Վստահություն և հասանելիություն ողջ աշխարհում
 Ուրբաթ, 27 Փետրվարի 2026,

ԱրմինֆոԱմերիաբանկն այս կամ այն ​​կերպ ներգրավված է Հայաստանում իրականացվող յուրաքանչյուր խոշոր կորպորատիվ նախագծում

Հասանելի անհատներին և բիզնեսներին` անկախ գտնվելու վայրից
 Ուրբաթ, 27 Փետրվարի 2026,

ԱրմինֆոԱմերիաբանկին հաջողվում է միևնույն ժամանակ լինել բավականաչափ հաճախորդամետ՝ անհատականացված սպասարկում ապահովելու և բավականաչափ հզոր՝ շուկայում լուրջ կշիռ ունենալու համար:

«Ռենշին» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
 Ուրբաթ, 6 Փետրվարի 2026,

Արմինֆո«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունը հայտարարում է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման մեկնարկի մասին։ Պարտատոմսերի տեղաբաշխողն է Ամերիաբանկը։

«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
 Ուրբաթ, 12 Դեկտեմբերի 2025,

Արմինֆո. «Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը` ԷՖԵՍ ապահովագրական ընկերության և Վարդանանց նորարարական բժշկության կենտրոնի հիմնադիր և կառավարող ընկերությունը, հայտարարում է 1 մլրդ ՀՀ դրամ և 2.5 մլն ԱՄՆ դոլար ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման մասին։ Պարտատոմսերի տեղաբաշխողն է Ամերիաբանկը։

«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ
 Երեքշաբթի, 9 Դեկտեմբերի 2025,

Արմինֆո «Ալֆա-ֆարմ» ՓԲԸ-ն հայտարարում է դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի վաճառքի մեկնարկի մասին։ Մասնավորապես, թողարկվում է  1,5 մլրդ ՀՀ դրամ անվանական ծավալով ընդհանուր 15,000 հատ պարտատոմս։ Պարտատոմսերի տեղաբաշխողն է Ամերիաբանկը։ 

Euromoney-ն երկրորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը ճանաչել է ՀՀ լավագույն բանկն անշարժ գույքի ոլորտում
 Երեքշաբթի, 2 Դեկտեմբերի 2025,

Արմինֆո.  Երկրորդ տարին անընդմեջ Euromoney միջազգային առաջատար ֆինանսական պարբերականն Ամերիաբանկին շնորհել է 2025թ. «Անշարժ գույքի ոլորտի լավագույն բանկը Հայաստանում» մրցանակը:

200 կրթաթոշակ լավագույն ուսանողներին. Ամերիաբանկը հայտարարում է մրցույթ երկրորդ տարին անընդմեջ  
 Չորեքշաբթի, 15 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.Ամերիաբանկը երկրորդ տարին անընդմեջ հայտարարում է «Իմ Հայաստան, իմ ապագա» կրթաթոշակների մրցույթ, որը նախատեսված է Հայաստանի պետական և մասնավոր բոլոր բուհերի ուսանողների համար:

Բերքլի, Սթենֆորդ, Visa ինովացիոն կենտրոն և շատ ավելին․ բացառիկ հնարավորություն Հայաստանի 10 ուսանողի համար
 Չորեքշաբթի, 13 Օգոստոսի 2025,

Արմինֆո.Հայաստանի տարբեր բուհերի 10 ուսանող Ամերիաբանկի և Visa ընկերության համատեղ իրականացրած «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի արդյունքում այս ամռանը հնարավորություն ունեցավ մեկնելու ԱՄՆ և Բերքլիի համալսարանում մասնակցելու կարճաժամկետ կրթական ծրագրի:   

Ամերիաբանկը միացել է ԱՏՁՄ-ին` ազդարարելով ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտների աննախադեպ համագործակցության մասին
 Երկուշաբթի, 4 Օգոստոսի 2025,

Արմինֆո. ԱՏՁՄ-ն և Ամերիաբանկն ազդարարեցին ֆինտեխ ոլորտում նախադեպը չունեցող համագործակցության մասին, որի համաձայն Ամերիաբանկը դարձել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) անդամ:

MyInvest Academy․ Ներդրումների մասին առաջին հայալեզու կրթական հարթակը մոբայլ հավելվածում
 Երեքշաբթի, 29 Հուլիսի 2025,

Արմինֆո. Ամերիաբանկի MyInvest հարթակում գործարկվել է MyInvest Academy-ն՝ նախատեսված ներդրումների ոլորտ մուտք գործել ցանկացողների համար։ Սա առաջին հայալեզու կրթական հարթակն է ներդրումների մասին, որը հասանելի է անմիջապես մոբայլ հավելվածում և անվճար է: Academy-ն հնարավորություն է տալիս սովորել ներդրումների մասին զրոյից՝ քայլ առ քայլ ծանոթանալով հիմնական հասկացություններին և խորացնելով գիտելիքները յուրաքանչյուր թեմայով` պարտատոմսերից մինչև բաժնետոմսեր, ներդրումային ֆոնդեր, ոսկի, նավթ և այլն։

Ամերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր
 Երկուշաբթի, 7 Հուլիսի 2025,

Արմինֆո. Հուլիսի 4-ից 6-ը Վանաձորում կայացավ տարվա ամենամեծ տեխնոլոգիական միջոցառումներից մեկը` Tech Week 2025-ը։ Ամերիաբանկը միացել էր եռօրյա տոնին՝ որպես ֆինթեք գործընկեր։

Ամերիաբանկը միանում է HIF Yerevan 2025-ին՝ խթանելու հյուրընկալության ոլորտում ներդրումները Հայաստանում
 Երկուշաբթի, 16 Հունիսի 2025,

Արմինֆո. Հունիսի 18-ին Երևանում կկայանա HIF Yerevan 2025-ը, որը հյուրընկալության ոլորտի միտումների քննարկման և ներդրումային համագործակցության միջազգային առաջատար ​​հարթակ է:

Միջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածում
 Ուրբաթ, 16 Մայիսի 2025,

Արմինֆո. Eventhub հարթակն արդեն հասանելի է Ամերիաբանկի MyAmeria բջջային հավելվածում, ինչի շնորհիվ միջոցառումների տոմսերի գնման ճանապարհը դարձել է էլ ավելի արագ, պարզ ու հարմարավետ: Հարթակը տրամադրում է միջոցառումների նստատեղերի ընտրության, տոմսերի վաճառքի և ստուգման պրոցեսի պարզեցված լուծումներ: Eventhub-ի ինտեգրումը MyAmeria հավելված իրականացվել է Ամերիաբանկի դուստր ընկերության` Դիննոյի հետ համագործակցության շնորհիվ:

Արտ. փոխարժեքները
10.08.2026
RUB4.43-0.02
USD365.88-0.29
EUR422.810.69
GBP494.011.91
CAD262.511.31
JPY23.04-0.09
CNY54.25-0.01
CHF452.540.59