Պատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհ
 Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026,

Արմինֆո.30 տարի առաջ մի խումբ երիտասարդներ՝ մեծ գաղափարով և շատ սահմանափակ միջոցներով, սկսեցին գործ, որի մասշտաբը դժվար էր պատկերացնել։

Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագ
 Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո. Ակբա բանկի և «Հայկական Ծրագրեր» ընկերության համագործակցության շրջանակում բանկային գործարքներն ու հաշվապահությունը միավորվել են մեկ ամբողջական համակարգում։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել է
 Ուրբաթ, 4 Սեպտեմբերի 2026,

Արմինֆո.Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը համալրվել է 120 ռադիո և 45 նոր աուդիոգիդերով։ Աուդիոգիդերը հինգ լեզվով են՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն և չինարեն։ Շուտով կավելանան նաև իսպաներենն ու  իտալերենը։

Հայաստանում բացվել է տարածաշրջանում եզակի ջերմոցային համալիր
 Հինգշաբթի, 27 Օգոստոսի 2026,

Արմինֆո.Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղում  պաշտոնապես բացվել է  արհեստական բանականությամբ, ռոբոտատեխնիկայով և նորագույն լուծումներով համալրված տարածաշրջանում եզակի լոլիկի ջերմոցային համալիր: 

Ավտոտնակում հիմնադրված հայկական բիզնես. խաղեր՝ իրական շփման համար
 Երկուշաբթի, 24 Օգոստոսի 2026,

Արմինֆո.Դավիթ Հովհաննիսյանի ստեղծած սեղանի խաղերի հաջողության պատմությունը սկսվել է տան հարևանությամբ գտնվող փոքրիկ ավտոտնակից։ Դավիթն ու ընկերներն ուսուցողական խաղեր ստեղծում էին դեռ ուսանողական տարիներից. պատվերների ավելացմանը զուգահեռ որոշեցին ընդլայնել բիզնեսը։

Մեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal Mattresses
 Ուրբաթ, 14 Օգոստոսի 2026,

Արմինֆո. Շուրջ 20 տարի առաջ Արամ Մնացականյանը մեկնարկեց իր բիզնես գործունեությունը՝ արտադրելով բարձրորակ ներքնակներ։

Ամփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները
 Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026,

Արմինֆո. Ակբա Ֆեդերացիան ամփոփել է 2025 թվականի գործունեությունը՝ նպաստելով Հայաստանում նորարարական գյուղատնտեսության զարգացմանը, ոլորտի մրցունակության բարձրացմանն ու համայնքների հզորացմանը։

ԵՏՀ խորհուրդը Հայաստանին 5000 լրացուցիչ քվոտա է հատկացրել էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման համար
 Ուրբաթ, 7 Օգոստոսի 2026,

Արմինֆո. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը Հայաստանին լրացուցիչ քվոտա է հատկացրել էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման համար: Այդ մասին Facebook-ի էջում հրապարակված տեսանյութում հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նարեկ Կարապետյան. Ճիշտ կառավարման դեպքում Հայաստանը կարող է կրճատել Ադրբեջանի հետ տնտեսական անջրպետը
 Երկուշաբթի, 27 Հուլիսի 2026,

Արմինֆո.Ճիշտ կառավարման դեպքում որոշակի ժամանակահատվածում Հայաստանը կարող է կրճատել Ադրբեջանի հետ տնտեսական անջրպետը։ Նման կարծիք է հայտնել "Ուժեղ Հայաստան" դաշինքի քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ Facebook-ի իր էջում հրապարակված տեսանյութում: 

Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
 Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026,

Արմինֆո. Շուրջ  30 տարի «Արաքս» թռչնաֆաբրիկան ամեն օր հայկական շուկան ապահովում է թարմ թռչնամսով և հավկիթներով։ Թռչնաֆաբրիկան ամեն  օր արտադրում և իրացնում է ավելի քան 10 տոննա հավի միս, որը կազմում է Հայաստանում օրական սպառվող  թռչնամսի մինչև 40%-ը, ինչպես նաև 400.000 հավկիթ, ինչը Հայաստանում 1 օրում սպառվող քանակի կեսից ավելին է։

Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել  
 Երկուշաբթի, 13 Հուլիսի 2026,

Արմինֆո. Գառնիում երիտասարդ ամուսիններ Նարեկ Սարգսյանն ու Ռուզաննա Դանիելյանը 3 տարի առաջ սեփական ուժերով ստեղծեցին իրենց «մեղրի մոլորակը»՝ Bee Planet-ը։ 

Jasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը
 Երեքշաբթի, 7 Հուլիսի 2026,

Արմինֆո.Քույրեր Աննան և Անին տասը տարի առաջ ստեղծեցին Jasmine Home-ը՝ շուկային առաջարկելով տեքստիլի տասնյակ բարձրորակ պարագաներ՝ վերմակներ, անկողնային հավաքածուներ, բարձեր և բազմաթիվ այլ արտադրատեսակներ։

ԶՊՄԿ պայթեցման հարթակում արձանագրվել է պատմական ռեկորդ. 75 տարվա աշխատանք՝ առանց պատահարների
 Երկուշաբթի, 29 Հունիսի 2026,

Արմինֆո. Աշխարհում կան մասնագիտություններ, որտեղ սխալվելու տեղ պարզապես չկա, և պայթեցման աշխատանքները հենց այդպիսի մասնագիտություն են: Այս մասին ասվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ մամուլի ծառայության պատրաստած տեսանյութում:

Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026,

Արմինֆո. Արարատի մարզի Լանջառ գյուղում է գտնվում «Լանջ Էներգոյի» 5 մՎտ հզորությամբ 9 մլն կՎտ/ժ արտադրողականությամբ արևային կայանը։

Կոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիք
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026,

Արմինֆո. Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) և ՀՀ Կենտրոնական դեպոզիտարիայի վերջին մրցանակաբաշխությունում Կոնվերս Բանկն արժանացել է ընդհանուր առմամբ 5 մրցանակի:

Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
 Երկուշաբթի, 22 Հունիսի 2026,

Արմինֆո. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում մեկնարկել է զարգացման նոր փուլ։ Բուհում ստեղծվել է ժամանակակից գունաշտկման լաբորատորիա, որտեղ ուսանողները յուրացնում են «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ձեռքբերված DaVinci ծրագիրը։

Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026,

Արմինֆո. Ակբա Լիզինգի աջակցությամբ «Պրոմ Գրուպ» ընկերությունը ձեռք է բերել Volvo մակնիշի 20 նորագույն բեռնատարներ, որոնց միջոցով արդեն այս տարվա հուլիսին հայկական բարձրորակ լոլիկը կարտահանվի Եվրոպա:

Ուղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026,

Արմինֆո.Ընտանեկան ուղևորություն Փարիզ երեք անձի համար, Սիթիզենի տարեկան բաժանորդագրություններ և ոչ միայն… Ամփոփվել են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի արդյունքները:

Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
 Երկուշաբթի, 15 Հունիսի 2026,

Արմինֆո.Արդեն երեք տարի Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում Սյուզաննա Բարսեղյանն արտադրում է բնական անուշահամ չրեր և հատուկ բաղադրատոմսով չրահունց կոնֆետներ։

Ակբա բանկը տպավորիչ ցուցանիշներով ամփոփել է 2025 թվականը
 Երեքշաբթի, 2 Հունիսի 2026,

Արմինֆո.Ակբա բանկը բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում տպավորիչ ցուցանիշներով ամփոփել է 2025 թվականն ու նոր նշաձողեր սահմանել ընթացիկ տարվա համար։

Արտ. փոխարժեքները
09.10.2026
RUB4.270.03
USD361.93-0.04
EUR405.580.86
GBP478.650.89
CAD254.200.35
JPY22.86-0.01
CNY54.080.08
CHF435.481.31