Ուրբաթ, 27 Նոյեմբերի 2026 15:56
Ալինե Գրիգորյան

Team Telecom Armenia-ն հաղորդում է ցանցում տեխնիկական խափանման վերացման մասին

Team Telecom Armenia-ն հաղորդում է ցանցում տեխնիկական խափանման վերացման մասին

Արմինֆո.  Team-ի ցանցում առաջացած տեխնիկական խափանումն ամբողջությամբ կարգավորված է, և բոլոր ծառայություններն արդեն գործում են բնականոն հունով։ Այդ մասին ասվում է Team Telecom Armenia-ի հայտարարությունում։

 

«Մեր մասնագետներն արել են հնարավոր ամեն ինչ՝ խնդիրը հնարավորինս սեղմ ժամկետում շտկելու համար», -  հաղորդել է հեռահաղորդակցության և ՏՏ օպերատորը՝ Facebook-ում։

 

Այսօր ավելի վաղ Team Telecom Armenia-ն իր բաժանորդներին զգուշացրել էր տեխնիկական խափանումների պատճառով բջջային կապի հասանելիության հետ կապված խնդիրների առկայության մասին:

 

Նշենք, որ "Տելեկոմ Արմենիա" ԲԲԸ - ն (բրենդը ՝ Team Telecom Armenia) հայաստանյան ընկերություն է, որն առաջատար դիրքեր է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Հանդիսանալով Հայաստանում առաջին հեռահաղորդակցության ցանցի ժառանգորդը՝ ընկերությունն ունի այս ոլորտում ծառայությունների մատուցման 100-ամյա պատմություն:

 

Հարուստ փորձի և ժամանակակից տեխնոլոգիաների համադրության շնոոորհիվ Team-ը մատուցում է հուսալի և նորարարական ծառայություններ՝ ինչպես անհատ, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին:

 

Team Telecom Armenia-ի նպատակն է բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների տրամադրումը Հայաստանի բոլոր բնակիչներին: Այդ նպատակին հասնելու համար ընկերությունը մշտապես արդիականացնում և վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում միջազգային նոր կապուղիիներ, ինչը նաև բարձրացնում է ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը Հայաստանում: