Չորեքշաբթի, 25 Նոյեմբերի 2026 19:11
Ալինա Հովհաննիսյան

Մանուկ Սուքիասյանը զգուշացնում է Երևանում անշարժ գույքի և հանրային սննդի ոլորտի ծառայությունների գների բարձրացման մասին՝ տեղական տուրքերի դրույքաչափերի աճի պատճառով

Մանուկ Սուքիասյանը զգուշացնում է Երևանում անշարժ գույքի և հանրային սննդի ոլորտի ծառայությունների գների բարձրացման մասին՝ տեղական տուրքերի դրույքաչափերի աճի պատճառով

Արմինֆո.Երևանի 2027թվականի բյուջեի նախագծով, հիմնականում, դրույքաչափերի ավելացմամբ ( 0,3-ից մինչեւ 0,7 գործակցով ) պայմանավորված, մի շարք ոլորտներում  Երեւանի քաղաքապետարանի կողմից հավաքագրումները մի քանի անգամ կավելանան։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Երևանի ավագանու "Մայր Հայաստան" խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:

 

Մասնավորապես, ոգելից, ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի վաճառքի թույլտվությունների համար հավաքագրումները կավելանան միչեւ 683,724 մլն դրամ, աճը՝ 114,82 %; արտաքին գովազդի թույլտվության համար՝  մինչեւ 598,150 մլն դրամ, աճը՝ 49.99 %; հանրային սննդի թույլտվության համար՝ մինչեւ 636,125 մլն դրամ, աճը՝ 159,01 %։ Ինչպես նշել է Սուքիասյանը, այս 3 կետերի թանկացումն ազդելու է սրճարանների ու ռեստորանների գնացուցակի վրա։

 

Միեւնույն ժամանակ, նոր շենքերի եւ ոչ հիմնական շինությունների թույլտվությունների համար հավաքագրումները կավելանան 30,39 %-ով՝ կազմելով  13,1 մլրդ դրամ։

 

«Նաև այս տուրքի ավելացումն է նպաստում անշարժ գույգի գնի աճին։ Չի վերջանում քաղաքացու գրպանը մտնելու ժամանակը։ Ավելին վճարեք հանուն նոր Սահմանատրության եւ «խաղաղության», -  գրել է նա։