Չորեքշաբթի, 25 Նոյեմբերի 2026 18:31
Կարինա Մելիքյան

Հայաստանում տնտեսական ակտիվության աճի դանդաղումը արգելակում է արտաքին առևտրի վերականգնման տեմպերը

Հայաստանում տնտեսական ակտիվության աճի դանդաղումը արգելակում է արտաքին առևտրի վերականգնման տեմպերը

Արմինֆո.Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2026թ. հունվար-հոկտեմբերին դանդաղել է մինչեւ տարեկան 6,4% (2025թ. նույն ժամանակահատվածի 8,1%-ից)։ Ընդ որում, արդյունաբերության հատվածն անկումից հասել է աճի ՝ կրկին դառնալով տնտեսական աճի դրայվերներից մեկը։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները, դա, իր հերթին, արգելակում է արտաքին առևտրի առավել նկատելի վերականգնման տեմպերը, որի թույլ աճը, հիմնականում, բխում է ներմուծման դինամիկայի բարելավումից:

 

Վիճակագրության համաձայն, 2026թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության աճի արգելակումն առավելապես բխել է գերակշռող առևտրի հատվածի թուլացող տարեկան աճից՝ 3,2%-ից մինչև գրեթե լճացման 0,5%, ինչպես նաև էներգահամալիրի աճի դանդաղումից՝ 7,9%-ից մինչև 3,4%: Դրան զուգահեռ նկատվում էր արդյունաբերության հատվածի դինամիկայի բարելավում՝ 3% անկումից  դեպի 3,1% աճ։ Ծավալով 2-րդ հորիզոնականը զբաղեցնող ծառայությունների ոլորտի տարեկան աճն արագացել է 10,8% - ից մինչեւ 11,5%, իսկ աճի առումով առաջատար շինարարության ոլորտը տեմպերն ավելի արագացրել է՝ 20,6% - ից մինչեւ 24,8%։ Այս ժամանակահատվածի վիճակագրական զեկույցում ագրոհատվածի վերաբերյալ տվյալներ չկան:

 

2026թ. հունվար-հոկտեմբեր ամիսների վիճակագրական տվյալների համաձայն,  բացարձակ մեծությամբ առաջատար դիրքը պահպանում է առևտրի հատվածը՝  ավելի քան 5.6 տրլն դրամ ծավալով (15.2 մլրդ դոլար)։ Ծավալով երկրորդ տեղը զբաղեցնում է ծառայությունների ոլորտը՝ ավելի քան 3,8 տրիլիոն  դրամ (10.3 մլրդ դոլար), երրորդը՝ արդյունաբերության հատվածը՝ 2.7 տրլն դրամ (7.3 մլրդ դոլար), իսկ չորրորդ տեղում  շինարարության ոլորտն է՝ 697.2 մլրդ դրամ (1.9 մլրդ դոլար)։ Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը 2026թ. հունվար-հոկտեմբերին կազմել է 7 696,6 մլն կվտ/ժամ, որից միայն հոկտեմբերին' 738,6 մլն կՎտ/ժամ։

 

Տնտեսական ակտիվության աճի առավել նկատելի դանդաղում է դիտվել 2026թ. հոկտեմբերին՝ 2025թ. հոկտեմբերի նկատմամբ ՝ մինչև 3,5% (մեկ տարի առաջվա 10,1% - ից), իսկ միայն հոկտեմբերին դինամիկան ծավալվել է 9,1% աճից դեպի 4,7% անկում (2025թ.հոկտեմբերի դինամիկայի համանման վատթարացման դիմաց՝ 9,8% աճից մինչև 4% անկում) ։ Ընդ որում, 2026թ. հոկտեմբերին արդյունաբերության հատվածի աճը 4,2% - ից արագացել է մինչև 11,6%, ինչը դիտվել  է նաև մեկ տարի առաջ՝ 5,1% - ից մինչև 20,8%։ Միևնույն ժամանակ, հոկտեմբերին դիտվել է շինարարության ոլորտի դինամիկայի վատթարացում՝  8,5% աճից մինչև 0,1% անկում, և ծառայությունների ոլորտինը՝ 1,3% աճից մինչև 1,5% անկում, իսկ առևտրի ոլորտում, ընդհակառակը, բարելավվել է 1,4% անկումից մինչև 2,4% աճ ։ Բայց հոկտեմբերին ավելի նկատելիորեն բարելավվել է էներգահամալիրի դինամիկան՝ 15,7% անկումից մինչև 7,1% աճ։

 

Տարեկան կտրվածքով (2026թ. հոկտեմբերին՝ 2025թ. հոկտեմբերի համեմատ) ոչ բոլոր ոլորտներն են վերընթաց միտում դրսևորել, մասնավորապես, անկում է գրանցվել արդյունաբերության հատվածում ՝ 12,9%, իսկ առևտրի հատվածը գրեթե լճացել է (0,1%)։ Այսպես, տարեկան աճ են գրանցել շինարարության հատվածը՝ 24,2%, ծառայությունների ոլորտը՝ 8,5%, և էներգահամալիրը՝ 1,8%։ Մեկ տարի առաջ՝ 2025թ. հոկտեմբերին 2024թ. հոկտեմբերի նկատմամբ նույնպես աճ են ցույց տվել ոչ բոլոր ոլորտները, բացի 5,5%  նվազած էներգահամալիրից, մասնավորապես․ շինարարությունը՝ 2,01%, արդյունաբերության հատվածը՝ 17,9%, ծառայությունների ոլորտը՝ 12,8%, և առևտուրը՝ 1%։

Այս ֆոնին, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2026 թվականի հունվար-հոկտեմբերին կազմել է 6.2 տրլն դրամ (16․7 մլրդ դոլար)՝ տարեկան դինամիկայի  37,1% անկումից  դեպի 1,2% աճ շրջադարձով։ Դա պայմանավորված է ներմուծման դինամիկայի բարելավմամբ՝ 31,2% անկումից մինչեւ 8,2% աճ, ինչպես նաև արտահանման անկման նկատելի դանդաղմամբ՝ 44,7% - ից մինչեւ 10%։ Արդյունքում, 2026թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին արտահանման բացարձակ մեծությունը կազմել է 2.1 տրլն դրամ  (5.7 մլրդ դոլար), իսկ ներմուծմանը՝ 4.1 տրլն դրամ (10.97 մլրդ դոլար)։

 

2026թ. հոկտեմբերին 2025թ. հոկտեմբերի համեմատ արտաքին առևտրաշրջանառության 12.3% անկում է արձանագրվել ինչպես ներմուծման 4.1%, այնպես էլ արտահանման 25.4% անկման արդյունքում, ինչը արձանագրվել էր նաև մեկ տարի առաջ՝ 2025թ.հոկտեմբերին 2024թ. հոկտեմբերի համեմատ, երբ արտաքին առևտրաշրջանառության 16% անկումը պայմանավորված էր և արտահանման, և ներմուծման, համապատասխանաբար, 21.8% և 11.9% անկմամբ:

 

Նշենք, որ 2023 թվականից ի վեր վիճակագրական հաշվետվություններում փոխվել է արտադրված էլեկտրաէներգիայի ծավալների հաշվարկման մեթոդաբանությունը, մասնավորապես, սկսել են հաշվի առնվել նաև ինքնավար արտադրողների արտադրած էլեկտրաէներգիայի ծավալները:  Ագրոհատվածի տվյալները հրապարակվում են միայն եռամսյակային և տարեկան վիճակագրական հաշվետվություններում: (Դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2026 թվականի հունվար-հոկտեմբերին կազմել է 370,34 դրամ/1դոլար):