Չորեքշաբթի, 25 Նոյեմբերի 2026 17:37
Ալինա Հովհաննիսյան

Ռուսաստանցիներն սկսել են ավելի հաճախ անշարժ գույք գնել Հայաստանի առողջարանային քաղաքներում և արվարձաններում. փորձագետ

Ռուսաստանցիներն սկսել են ավելի հաճախ անշարժ գույք գնել Հայաստանի առողջարանային քաղաքներում և արվարձաններում. փորձագետ

Արմինֆո. ԱՊՀ երկրների շրջանում Հայաստանն առաջատարների թվում է արտասահմանում անշարժ գույք գնելու ռուսաստանցիների պահանջարկի աճով: Այդ մասին հաղորդել է CHASE Real Estate անշարժ գույքի գործակալության հիմնադիր և համասեփականատեր Աննա Առնոն։

 

Ընդ որում, ռուսաստանցի գնորդները 2026 թվականին ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանի առողջարանային, հանգստավայր քաղաքների և, նույնիսկ, արվարձանների նկատմամբ, մինչդեռ, նախկինում պահանջարկ էր վայելում առավելապես մայրաքաղաքի կենտրոնը։

 

Ընթացիկ տարում անշարժ գույքի գնման համատեքստում ռուսաստանցիների շրջանում առավել ժողովրդականություն են վայելում Դիլիջանը, Ծաղկաձորը, Երևանի արվարձանները (Աշտարակ, Քասախ, Ձորաղբյուր) և Գյումրին:

 

Ինչպես նշել է Առնոն, Հայաստանում անշարժ գույքը գրավիչ է, առաջին հերթին, բարձր եկամտաբերությամբ և օրինականացման հնարավորություններով:

 

Վկայակոչելով տեղական վերլուծական հարթակների տվյալները եւ Հայաստանի անշարժ գույքի կադաստրի հաշվետվությունները՝ նա նշել է, որ մեկ քառակուսի մետրի արժեքը Դիլիջանում արդեն հասնում է 4000-4 500 դոլարի՝ արտացոլելով անշարժ գույքի նման ձեւաչափի նկատմամբ աճող պահանջարկը: Դիլիջանի նոր ենթակառուցվածքներում ներդրումները գերազանցում են 160 մլն դոլարը. քաղաքում առաջանում են հյուրանոցների նոր նախագծեր ՝ համաշխարհային խոշոր բրենդների հետ համագործակցությամբ: Նման օբյեկտների եկամտաբերությունը կանխատեսվում է 14-15%-ի մակարդակում։ Ձգողության երկրորդ կենտրոնը Ծաղկաձորն է՝ Հայաստանի գլխավոր առողջարանային քաղաքը։ Հաշվարային վարձակալության եկամտաբերությունը կազմում է տարեկան 9-12% - ի սահմաններում:

 

Զուգահեռաբար աճում է Երևանի արվարձանների հատվածը, մասնավորապես, Աշտարակը, Քասախը, Ձորաղբյուրը։ Այդ ուղղությունները ընտանիքների և ՏՏ մասնագետների ձգողության կետ են, ովքեր նախընտրում են փակ տնակային ավաններ մայրաքաղաքից 15-20 րոպե հեռավորության վրա:

 

Չորրորդ պահանջված ուղղությունը Գյումրին է, որը վերածվել է հասանելի ՏՏ-հանգույցի ՝ զարգացած գործընկերային համայնքով, ուղիղ ավիահաղորդակցությամբ ՌԴ քաղաքների հետ, որտեղ մեկ քառակուսի մետրի արժեքը 30-40%-ով ցածր է՝ մայրաքաղաքի համեմատ։

 

Գործակալության ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ անշարժ գույքի գնումը Հայաստանում չի տալիս կացության ինքնըստինքյան իրավունք, սակայն կարող է հիմք հանդիսանալ այն ստանալու համար՝ անհատ ձեռնարկատեր գրանցելիս կամ բնակարանը վարձակալության հանձնելիս:

 

Նշենք, որ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալներով ՝ 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում օտարերկրացիների կողմից  կատարվել է անշարժ գույքի առքուվաճառքի 2 313 գործարք,  ինչը 27,1%-ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից ։ Ընդ որում, գործարքների ընդհանուր թվում օտարերկրացիների կողմից կատարված գործարքներին բաժին է ընկել 6,9% (գրեթե ինչպես մեկ տարի առաջ՝ 6,8%)։  Ընդ որում, հաշվետու ժամանակահատվածում օտարերկրացիները գնել են 1 120 անշարժ գույքի օբյեկտներ (տարեկան աճի 24,2%-ից մինչեւ 36,6% արագացմամբ), իսկ վաճառվել է 1 254-ը (տարեկան դինամիկան՝  8,6% անկումից մինչեւ 19,8% աճ)։

 

Հայաստանում անշարժ գույք առավել ակտիվ  գնում ու վաճառում են ՌԴ, ԱՄՆ, Իրանի, եվրոպական մի շարք երկրների և ԱՊՀ երկրների քաղաքացիները: Ընդ որում, ՌԴ քաղաքացիների կողմից անշարժ գույքի գնում տարեկան կտրվածքով աճել է 40%-ով՝ վաճառքի 19,7% աճի դեպքում: Ընդհանուր առմամբ, ռուսաստանցիները գնել են անշարժ գույքի  357 օբյեկտ, որոնցից ավելի քան 60%-ը՝ բնակարաններ, և վաճառել են  անշարժ գույքի 438 օբյեկտ (որոնցից 37,4%-ը՝ բնակարաններ)։