
Արմինֆո. Նոյեմբերը մեծ զեղչերի և սպասված գնումների ամիս է։ «Սև ուրբաթին» ընդառաջ առցանց խանութներն առաջարկում են բազմաթիվ զեղչեր, իսկ մենք սկսում ենք փնտրել ցանկալի ապրանքները թե՛ հայկական, թե՛ արտասահմանյան առցանց հարթակներում։
Բայց երբ հասնում է վճարման պահը, պետք է հաշվի առնել նաև արտարժույթի փոխանակման փոխարժեքը։ Դրա տարբերությունը կարող է ազդել գնման վերջնական արժեքի վրա՝ նույնիսկ եթե ապրանքը զեղչված է։
Իսկ եթե ասենք, որ կա նաև այլ տարբերակ։
Ծանոթացե՛ք՝ ձեր նոր օգնականին՝ Rate.Trading-ին․
Rate.am-ի և IDBank-ի համատեղ ստեղծած Rate.Trading հարթակը հնարավորություն է տալիս առցանց հայտ ներկայացնել արտարժույթի գնման կամ վաճառքի համար՝ նշելով ձեր նախընտրելի փոխարժեքը։ Գործարքն իրականացվում է IDBank-ի հաստատումից հետո։
Ի՞նչ հնարավորություններ է առաջարկում Rate.Trading-ը։
Կարող եք ներկայացնել արտարժույթի գնման կամ վաճառքի հայտ՝ նշելով ձեզ հարմար փոխարժեքը։ Օրինակ՝ եթե ցանկանում եք դոլար կամ եվրո գնել որոշակի փոխարժեքով, նշում եք այն հայտում և սպասում IDBank-ի հաստատմանը։
Անկախ նրանից՝ պատվեր եք անում ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՄԷ-ից, թե այլ երկրներից, հարթակում հասանելի են հիմնական 10 արժույթները (հայկական դրամ, դոլար, եվրո, լարի, ռուբլի, դիրհամ, ֆունտ, յուան, իեն, շվեյցարական ֆրանկ), ինչպես նաև կրոս փոխարժեքներով գործարքներ իրականացնելու հնարավորությունը։
Հարթակից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել։ Գործարքների իրականացման համար անհրաժեշտ հաշիվները բացվում են ավտոմատ կերպով։ Գործարքներն իրականացվում են IDBank-ի միջոցով՝ Բանկի հաստատումից հետո։
Հարթակը հասանելի է առցանց՝ աշխատանքային օրերին՝ շուրջօրյա, ինչը հնարավորություն է տալիս հայտ ներկայացնել ձեզ հարմար պահին։
Այս Black Friday-ին օգտվե՛ք Rate.Trading-ից՝ արտարժույթի փոխանակման համար ձեզ նախընտրելի փոխարժեքն առաջարկելու և միջազգային գնումներին ընդառաջ ձեր ֆինանսները պլանավորելու համար։