Չորեքշաբթի, 25 Նոյեմբերի 2026 14:28
Ալեքսանդր Ավանեսով

2026 թ. հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 3.5%

2026 թ. հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 3.5%

ԱրմԻնֆո.   2026 թ. հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 3.5%, իսկ նախորդ ամսվա համեմատ գրանցվել է 4.7% անկում: Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության հաղորդագրությունում։

 

Աղբյուրի համաձայն, դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ. շինարարություն՝ 24.2%, ծառայություններ՝ 8.5%, առևտրի շրջանառություն՝ 0.1%, արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 12.9%-ով:

 

2026 թ. հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 12.3%-ով. արտահանումը նվազել է 25.4%-ով, իսկ ներմուծումը՝ 4.1%-ով: Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 4.3%: