Երեքշաբթի, 24 Նոյեմբերի 2026 21:24
Ալինա Հովհաննիսյան

Գրիգորյանն ու Օվերչուկն աշխատանքային հանդիպում են անցկացրել

Գրիգորյանն ու Օվերչուկն աշխատանքային հանդիպում են անցկացրել

Արմինֆո. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ կառավարության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի հետ:

 

Ինչպես ասվում է Ռուսաստանի կառավարության հաղորդագրության մեջ, աշխատանքային հանդիպման ընթացքում կողմերը համակողմանի քննարկել են Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության հարցերը, ինչպես նաև պայմանավորվել են շարունակել շփումները քննարկվող թեմաների շուրջ:

 

Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների ՝ 2026թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կրճատվել է 19,4% - ով ՝ կազմելով 4 մլրդ դոլար ։ Ընդ որում, արտահանումը նվազել է 11,3%-ով ՝ մինչև 1,8 մլրդ դոլար, ներմուծման 25,2% անկման ֆոնին՝ մինչև 2,2 մլրդ դոլար ։