Ուրբաթ, 20 Նոյեմբերի 2026 18:50

Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում            

Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում               

Արմինֆո. IDBank-ը մասնակցում է DigiTec 2026 տեխնոլոգիական ցուցահանդեսին՝ ներկայացնելով իր թվային էկոհամակարգի հնարավորություններն ու նորարարական լուծումները։

            Ճամփորդությունների համար նախատեսված լուծումներից է Visa Wizz Air քարտը։ IDBank-ի 35-ամյակի հոբելյանական արշավի շրջանակում բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն 35% զեղչով ձեռք բերել Visa Wizz Air և մի շարք այլ քարտեր։

            IDBank-ի Պրոդուկտների մշակման վարչության ղեկավար Հասմիկ Ղուկասյանն ընդգծեց տեխնոլոգիական լուծումների միջոցով հաճախորդների համար շոշափելի արդյունք ստեղծելու կարևորությունը։

            «IDBank-ի Visa Wizz Air Platinum քարտը վերափոխում է ճամփորդական փորձառությունը՝ միավորելով Visa Premium դասի թվային հնարավորություններն ու Wizz Air-ի ճամփորդական առավելությունները։ Այսպիսով՝ ժամանակակից բանկինգն ու թվային հարմարավետությունը դուրս են գալիս զուտ ֆինանսական գործարքների շրջանակից՝ դառնալով ճամփորդության հուսալի ուղեկից», - նշեց Հասմիկ Ղուկասյանը։

            Բիզնես գործընթացների թվայնացման տեսանկյունից բանկը ներկայացնում է IDDistributor հարթակը։ Հարթակը թվայնացնում է մատակարարների և մանրածախ առևտրի կետերի միջև վճարումների գործընթացը՝ ապահովելով գործարքների արագ և անկանխիկ իրականացում։ IDDistributor-ի կարևորագույն բաղադրիչներից է Rocket Distributor վարկային գործիքը: Եթե առևտրային կետը տվյալ պահին չունի բավարար շրջանառու միջոցներ, ապա կարող է օգտագործել IDBank-ի կողմից նախահաստատված վարկային սահմանաչափը և անմիջապես իրականացնել մատակարարման դիմաց վճարումը։

IDBank-ի Առանցքային գործընկերների հետ համագործակցության տնօրեն Գրիգորի Յոլյանը ներկայացրել է IDDistributor-ի աշխատանքի սկզբունքն ու բիզնեսի համար դրա հիմնական առավելությունները։

«IDDistributor-ը նախատեսված է արտադրողների, ներմուծողների և խանութների միջև գործարքները պարզեցնելու համար։ Հարթակը հնարավորություն է տալիս շրջանցել կանխիկ միջոցների սահմանափակման խնդիրը։ Խանութի աշխատակիցը սքանավորում է QR կոդը, և Բանկը մատակարարին փոխանցում է վճարումը՝ խանութի փոխարեն։ Արդյունքում մատակարարն անմիջապես ստանում է գումարը, խանութը կարողանում է շարունակել իր գործունեությունը՝ առանց վճարման հետաձգման, իսկ գնորդը՝ ձեռք բերել իրեն անհրաժեշտ ապրանքը», - նշեց Գրիգորի Յոլյանը։

 

            Նոյեմբերի 20-22-ը այցելեք IDBank-ի տաղավար՝ ծանոթանալու Բանկի և էկոհամակարգի թվային լուծումներին։