Հինգշաբթի, 19 Նոյեմբերի 2026 17:19
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանն ու Արգենտինան քննարկել են առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանն ու Արգենտինան քննարկել են առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները

Արմինֆո. ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Արգենտինայի Կորդոբա նահանգի կառավարության «Պրո Կորդոբա» գործակալության նախագահի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին առևտրի պալատի ներկայացուցիչներ և գործարարներ։ 

 

Հայաստանի ԱԳՄԱ նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արգենտինայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման, մասնավորապես՝ Կորդոբա նահանգի հետ գործարար կապերի ակտիվացման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների և ԱԲ, գյուղատնտեսության, արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում փոխգործակցությանը:

 

Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի կառավարության 2026-2031թթ. ծրագրի թիրախները, տնտեսության զարգացման արդի միտումները և արտահանման շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Հանդիպման ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» փոխտնօրեն Արամ Վարդանյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրն ու ներդրումների խթանման ուղղությամբ կատարվող աշխատանքները։