Հինգշաբթի, 19 Նոյեմբերի 2026 15:30
Ալեքսանդր Ավանեսով

Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանին 250 մլն եվրո կտրամադրի բյուջետային աջակցության համար

Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանին 250 մլն եվրո կտրամադրի բյուջետային աջակցության համար

Արմինֆո.Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանին կտրամադրի 250 մլն եվրո բյուջետային աջակցության համար։ ՀՀ կառավարությունը նոյեմբերի 19-ի նիստում հավանություն է տվել ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

 

Նախագծի հիմնավորման համաձայն, վարկը տրամադրվում է արտոնյալ պայմաններով: Միջոցները կօգտագործվեն պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացման և ֆինանսական շուկաների զարգացման համար: 250 մլն եվրոն տրամադրվում է մեկ տրանշով եռամյա ծրագրի շրջանակներում՝ Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ: Վարկի գործողության ժամկետը 20 տարի է՝ ներառյալ 5 տարի արտոնյալ ժամանակահատվածը: Հիմնական պարտքը մարվում է 30 հավասար կիսամյակային վճարումներով: Տոկոսադրույքը սահմանվում է վարկառուի ընտրությամբ' կամ լողացող (6-ամսյա EURIBOR + 2.3 տոկոսային կետ մարժա), կամ՝ ֆիքսված:

 

Բուն համաձայնագիրն ստորագրվել է 2026 թվականի հոկտեմբերի 1-ին։ Նախատեսվում է, որ վարկն օգտագործվելու է ՀՀ պետական բյուջեի պակասուրդը ծածկելու և ՀՀ պետական բյուջեի հոդվածներով նախատեսված ծախսերը ֆինանսավորելու, ինչպես նաև պետական ֆինանսների կառավարման և ֆինանսական շուկաների զարգացման ոլորտի բարեփոխումներին աջակցելու նպատակով: