Երկուշաբթի, 16 Նոյեմբերի 2026 19:41
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի ագրոհատվածը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին 4,2% անկում է ապրել

Հայաստանի ագրոհատվածը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին 4,2% անկում է ապրել

Արմինֆո. Հայաստանի գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2026 թվականի հունվար - սեպտեմբերին նվազել է 4,2%-ով՝ մինչև 724.6 մլրդ դրամ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

 

Իսկ առանց հաշվի առնելու անտառտնտեսությունը և ձկնորսությունը՝ ագրոհատվածը 4,8% անկում է արպել՝ մինչեւ 677,1 մլրդ դրամի։ Նման դինամիկա առավելապես հրահրել է բուսաբուծությունը ՝ տարեկան կտրվածքով կրճատվելով 7,3% - ով ՝ մինչեւ 372,6 մլրդ դրամ։ Մասնավորապես, Հայաստանում առավել նկատելիորեն նվազել են պտղահատապտղային մշակաբույսերի բերքի ծավալները՝ 27,6%-ով, մինչև 196.2 հազ.տոննա, խաղողինը՝ 29,3% - ով, մինչև 121.4 հազ. տոննա: Պակաս նկատելիորեն նվազել է բանջարեղենի բերքի ծավալը ՝ 7,4% - ով ՝ մինչև 471.4 հազ. տոննա, իսկ կարտոֆիլինը ՝ 1,2% - ով ՝ մինչև 193 հազ. տոննա:

 

Տարեկան կտրվածքով աճել են միայն հացահատիկի բերքի ծավալները՝ 30,7% - ով, մինչև 314.1 մլն տոննա, և բոստանային մշակաբույսերինը' 4.9% - ով, մինչև 107.8 հազ.տոննա:

 

Ձկնորսության հատվածն աճել է 2,2% - ով ՝ ապահովելով 18.9 հազար տոննա ծավալ կամ 43.6 մլրդ դրամ։

 

Անտառտնտեսությունից ստացված եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 39.3% - ով ՝ մինչեւ 3.8 մլրդ դրամ։

 

Ընդ որում, անասնաբուծության հատվածը կրճատել է ծավալները 2,3% - ով ՝ մինչև 304,5 մլրդ դրամ ։