Երկուշաբթի, 16 Նոյեմբերի 2026 16:29
Ալեքսանդր Ավանեսով

2027 թվականից առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին կարող է միանալ 400 հազար մարդ. նախարար

2027 թվականից առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին կարող է միանալ 400 հազար մարդ. նախարար

Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 16-ին առաջին ընթերցմամբ քննարկել եւ հաստատել է "Առողջության համընդհանուր ապահովագրության մասին" օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին" եւ "Դեղերի մասին "օրենքում փոփոխություններ կատարելու մասին"օրենսդրական ակտերի փաթեթը:

 

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ օրենսդրական նախաձեռնությունն առաջարկում է 2027 թվականի հունվարի 1-ից մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին ընդգրկել առողջության համընդհանուր  ապահովագրության համակարգում: Հանրապետությունում մինչև 200 հազար դրամ ստացող քաղաքացիների թիվը կազմում է մոտ 350 հազար: Նախարարի խոսքով՝ ապահովագրավճարը կսուբսիդավորվի առաջին տարում։ Ամսական 10 800 դրամից 4 400 դրամը կվճարվի պետության կողմից ՝ որպես սուբսիդիա, իսկ 4 400 դրամը՝ գործատուի կողմից: Մնացած 2 000 դրամը կվճարի քաղաքացին։ Անահիտ Ավանեսյանի ասելով՝ առաջարկը քննարկվել է գործատուների հետ, և քննարկումները, հիմնականում, դրական են եղել: 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ունեցող քաղաքացիներն ապահովագրությունն իրենք են վճարում։

 

Նախարարի խոսքով ՝ փոփոխություններ են կատարվում նաև էլեկտրոնային հարթակների միջոցով տաքսի ծառայություններ մատուցող քաղաքացիների համար: Նման գործունեությամբ զբաղվող քաղաքացիները պատրաստակամություն են հայտնել վճարել 10 800 դրամ ապահովագրավճար և ընդգրկվել համակարգում: "Մենք նաեւ որոշակի շեմ ենք սահմանել էլեկտրոնային հարթակների շրջանակներում. վարորդը պետք է միացված լինի էլեկտրոնային հարթակին 2 տարվա ընթացքում եւ ունենա շրջանառություն, որը հավասար է վերջին մեկ տարվա նվազագույն ամսական աշխատավարձին՝ 75 հազար դրամ", - պարզաբանել է նախարարը, հավելելով, որ քաղաքացիների այդ երկու խմբերը (եւ տաքսիստները, եւ ամսական մինչեւ 200 հազար դրամ աշխատավարձ ստացող անձինք) համակարգում կներառվեն ոչ թե կամավոր, այլ պարտադիր հիմունքով: Դա կօգնի ապահովել այն մասշտաբը, որի հաշվին ծառայությունների արժեքը և ապահովագրության գինը հնարավոր կլինի պահպանել ներկայիս մակարդակում։ Որպես հետեւանք՝ 2027 թվականի հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում կներառվի եւս 400 հազար մարդ։

 

Հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադալյանի հարցին ի պատասխան՝ Անահիտ Ավանեսյանը հստակեցրել է, որ 2027 թվականի հունվարի 1-ից քաղաքացիները կարող են նաև ապահովագրել իրենց ընտանիքի անդամներին: 200-500 հազար դրամ ստացող անձինք կարող են ապահովագրել 1 անձի, 500 հազարից ավելի ստացողները՝ 2 անձի: