Շաբաթ, 14 Նոյեմբերի 2026 11:46
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են էներգետիկայի, կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են էներգետիկայի, կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր

Արմինֆո. ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Փիթեր Անդրեոլիի համանախագահությամբ կայացել է ՀՀ և ԱՄՆ-ի միջև ստորագրված համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը` տեսակապի ձևաչափով։

 

ԱԳՄԱ նախարարության հաղորդագրության համաձայն,  կողմերն անդրադարձ են կատարել համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությամբ նախանշված ոլորտային նախաձեռնությունների կատարման ընթացքին, ԹՐԻՓՓ նախագծի իրականացմանն առնչվող հարցերին, ինչպես նաև ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների այլ օրակարգային թեմաներին:

 

Քննարկումների առանցքում են եղել էներգետիկայի, կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների, ինչպես նաև կրթական և մշակութային համագործակցությանը վերաբերող հարցեր: