Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026 20:35
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում բեռնափոխադրումները 9 ամսում աճել են 7,8% - ով՝ ուղևորափոխադրումների 14,1% աճի դեպքում

Հայաստանում բեռնափոխադրումները 9 ամսում աճել են 7,8% - ով՝ ուղևորափոխադրումների 14,1% աճի դեպքում

Արմինֆո. Հայաստանում բեռնափոխադրումների ծավալի տարեկան աճը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին 1,6%-ից հասել է 7,8%-ի՝ կազմելով 13 219,7 հազար տոննա։ Միևնույն ժամանակ, ուղևորափոխադրումները հաշվետու ժամանակահատվածում աճել են 14,1%-ով՝  նախորդ տարվա 2,4% անկումից հետո՝ կազմելով 197 679,88 հազար մարդ: Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները:

 

Բեռնափոխադրումների առյուծի բաժինը պատկանում է ավտոմոբիլային բեռնափոխադրումներին՝ 76,8% կամ 10 164,8 հազար տոննա, տարեկան 4,8% աճով: Սակայն ավելի բարձր աճ է արձանագրվել երկաթուղային բեռնափոխադրումների գծով՝ 22,9 տոկոսով ՝ մինչև 1 484,1 հազար տոննա, մինչդեռ,  օդային բեռնափոխադրումներն աճել են ընդամենը 1 տոկոսով՝ մինչև 29,2 հազար տոննա։ Մայր գազատարով մատակարարվել է 1541,6 հազար տոննա բնական գազ ՝ տարեկան 16,3 տոկոս աճով:

 

Ուղևորափոխադրումների առյուծի բաժինը նույնպես պատկանում է ավտոմոբիլային տրանսպորտին՝ 84,4% կամ 166 920,2 մարդ, տարեկան աճը՝ 13,5%: Գրեթե նույնքան աճել են օդային ուղևորափոխադրումները՝ 13%-ով՝ մինչև 4 899,6 հազար մարդ: էլեկտրատրանսպորտով ուղևորների փոխադրումներն ավելի նկատելիորեն են աճել՝ 19,2% - ով՝ մինչև 25 475,6 հազար մարդ: Իսկ երկաթուղային ուղևորափոխադրումներում 2,3% անկում է արձանագրվել՝  մինչև 384,4 հազար մարդ:

 

Արդյունքում՝ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին բեռնաշրջանառությունը կազմել է 3 651,6 մլն տոննա/կմ, իսկ ուղևորահոսքը ՝ 3 909 մլն ուղեւոր/կմ, և երկու ցուցանիշներն էլ ցույց են տվել գրեթե նույնպիսի տարեկան երկնիշ աճ, համապատասխանաբար, 13% և 13,1%: