Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026 20:30
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի կապի ոլորտի հասույթի աճն արագացել է

Հայաստանի կապի ոլորտի հասույթի աճն արագացել է

Արմինֆո.Հայաստանի կապի ոլորտի հասույթի տարեկան աճը 2026թ. հունվար-սեպտեմբերին արագացել է 2,5%-ից մինչեւ 7,5%՝ կազմելով 135.9 մլրդ դրամ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

 

Ստացված հասույթի ընդհանուր ծավալի առյուծի բաժինը ապահովում է հեռահաղորդակցության ոլորտը՝ 93,6% կամ 127,2 մլրդ դրամ, տարեկան աճի արագացմամբ ՝ 2,9%-ից մինչեւ 7,9%։

 

 Ընդ որում, միայն 2026թ. սեպտեմբերին կապի ոլորտի ընդհանուր հասույթն աճել է 3.6%-ով՝ հասնելով 16.2 մլրդ դրամի, որից 15.2 մլրդ դրամը (մեկ ամսում 3.7% աճով) ապահովել է հեռահաղորդակցության ոլորտը։

 

Որպես համեմատություն նշենք, որ 2025թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանի կապի ոլորտի հասույթը կազմել է 126.7 մլրդ դրամ, որի 93.2% - ը կամ 118.2 մլրդ դրամը ապահովել է հեռահաղորդակցության ոլորտը։