Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026 18:40
Կարինա Մելիքյան

Հայաստանում ծխախոտի արտադրությունը կրճատվում է

Հայաստանում ծխախոտի արտադրությունը կրճատվում է

Արմինֆո. Հայաստանում 2026թ. հունվար-սեպտեմբերին 6,3%-ով կրճատվել է ծխախոտի արտադրության ծավալը (մեկ տարի առաջվա 41,9% աճի դիմաց)՝ կազմելով 33,85 մլրդ հատ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

 

Վիճակագրական տվյալների համաձայն,  դրա հետ մեկտեղ, ծխախոտը շարունակում է թանկանալ ՝ տարեկան տեմպերի աննկատ դանդաղմամբ մինչև 6,9% 2026թ. սեպտեմբերին ՝ 2025թ. սեպտեմբերի 8,3%-ից։ Որպես համեմատություն նշենք, որ 2023թ. ընթացքում ծխախոտի գներն աճել են 8,6%-ից մինչև 11,5%, այնուհետև 2024թ. նահանջել են մինչև 1,1%, որից հետո 2025թ. կրկին գերազանցել են նախկին 8,7%-ը՝ շարունակելով աճել գրեթե նույն տեմպերով նաեւ 2026 թվին։

 

Վիճակագրական տվյալների համաձայն,  ընթացիկ գներով Հայաստանում ծխախոտի արտադրանքի արտադրության ծավալը 2026թ. հունվար - սեպտեմբերին կրճատվել է 11,6%-ով (մեկ տարի առաջվա 51,8% աճի դիմաց)՝ կազմելով 197,5 մլրդ դրամ։