Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2026 18:10
Ալինա Հովհաննիսյան

Հնարավորության դեպքում Իրանը պատրաստ է գազ արտահանել Հայաստան

Հնարավորության դեպքում Իրանը պատրաստ է գազ արտահանել Հայաստան

Արմինֆո. Հնարավորության դեպքում Իրանը պատրաստ է գազ արտահանել Հայաստան։ Այդ մասին հայտարարել է Իրանի Իսալմական Հանրապետության փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամադին՝ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո հայ լրագրողների հետ զրույցում։

 

«Կարծում եմ ՝ տեղյակ եք, որ Իրանը գազի հսկայական պաշարներ ունեցող երկրներից մեկն է։ Եվ, եթե հնարավորություն լինի այն արտահանելու համար, ապա ավելի լավ բարեկամ, քան Հայաստանն է, չի գտնվի, որպեսզի արտահանի", - ասել է ԻԻՀ փոխնախագահը։

 

Նա նաև հաղորդել է, որ հանձնաժողովի աշխատանքի շրջանակներում քննարկվել են Հայաստանի հետ էներգետիկ ոլորտում համագործակցության բոլոր ուղղությունները, այդ թվում ՝ գազի, դիզվառելիքի, էլեկտրաէներգիայի, ավիավառելիքի մատակարարումները, Հայաստանի երկարաժամկետ էներգետիկ անվտանգության ապահովման հարցերը: "Եվ այս ամենն արտացոլվել է երկու կողմերի համար ընդունելի փաստաթղթում, որը մենք ստորագրել ենք", - ընդգծել է Փուրմոհամադին:

 

Նշենք, որ այսօր Երևանում տեղի է ունեցել հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստը, որը վարել են հանձնաժողովի համանախագահներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամադին: Միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։

 

Ըստ ՀՀ մաքսային ծառայության տվյալների՝ Իրանից Հայաստան առաջին կիսամյակում մատակարարվել է 228 034,1 խմ բնական գազ, ինչը 12,2 տոկոսով ցածր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից՝ մաքսային արժեքի 11,5 տոկոսով անկման դեպքում ՝ մինչև 38,3 մլն դոլար:

 

Իրանից հեղուկ գազի մատակարարումներն աճել են մի քանի անգամ՝ 553,6 տոննայից մինչեւ 14 123,6 տոննա (10,2%)՝ մաքսային արժեքի մի քանի անգամ աճի դեպքում՝ մինչև 7,4 մլն դոլար: