Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2026 17:30

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

Արմինֆո.            IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը։ Հոբելյանական տարվա առթիվ Բանկն իր հաճախորդներին է ներկայացնում հերթական շահավետ առաջարկը։

            2026 թվականի նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 30-ը ներառյալ պատվիրեք հետևյալ քարտերից որևէ մեկը և ստացեք 35% զեղչ առաջին տարվա սպասարկման համար․

  • Visa Travel,
  • Visa Wizz Air,
  • Visa Signature դեբետային,
  • Visa Infinite դեբետային,
  • Mastercard World։

            Քարտերը կարող եք պատվիրել idbanking.am հարթակում կամ Idram&IDBank հավելվածով՝ մի քանի հպումով, անմիջապես «Բանկինգ» բաժնում։

            Արշավի բոլոր պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։