Երեքշաբթի, 10 Նոյեմբերի 2026 17:05
Ալինա Հովհաննիսյան

Team-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացել

Team-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացել

Արմինֆո.Team Telecom Armenia-ն «Դարձի՛ր առաջատար» մրցույթի շրջանակում ընկերության ավելի քան 50 աշխատակցի պարգևատրել է հանգիստը Եգիպտոսում անցկացնելու հնարավորությամբ։

 

Ինչպես ասվում է ընկերության հաղորդագրությունում, մրցույթի գլխավոր մրցանակակիրն արժանացել է ավտոմեքենայի։ Նախաձեռնության նպատակն է խրախուսել վաճառքների բարձր արդյունքներ ապահովող աշխատակիցներին՝ ընդգծելով նրանց կարևոր դերակատարումը ընկերության հաջողություններում:

 

Ընկերությունում աշխատակիցների ձեռքբերումները խրախուսելու այս ձևաչափը Team-ում արդեն ձևավորված մշակույթ է դարձել. վերջին մի քանի տարիների ընթացքում Team-ի արդեն 500-րդ աշխատակիցն է ստացել հանգիստն արտերկրում անցկացնելու հնարավորություն:

 

«Մեզ համար կարևոր է, որ յուրաքանչյուր աշխատակից զգա՝ իր աշխատանքը նկատվում և գնահատվում է։ Ընկերության հաջողությունը մեր ամբողջ թիմի ամենօրյա աշխատանքի, նվիրումի և ընդհանուր նպատակների շուրջ համախմբվածության արդյունքն է։ «Դարձի՛ր առաջատար»-ի նման նախաձեռնությունները ոչ միայն խրախուսում են բարձր արդյունքները, այլև լրացուցիչ մոտիվացիա են ստեղծում նոր նպատակներ սահմանելու և դրանց հասնելու համար։ Արդեն ավելի քան 500 աշխատակցի արտերկրյա հանգստի հնարավորություն տալը մեզ համար պարզապես թիվ չէ, այլ մեր թիմի հանդեպ երախտագիտության և գնահատանքի արտահայտություն։ Մեզ համար կարևոր է ոչ միայն միասին հասնել հաջողությունների, այլև միասին վայելել դրանց արդյունքները», - նշել է Team ընկերությունների խմբի HR տնօրեն Աննա Հովսեփյանը։

 

Աղբյուրի համաձայն, Team Telecom Armenia-ն կարևորում է աշխատակիցների ներդրման գնահատումը, մասնագիտական ձեռքբերումների խրախուսումն ու թիմային միջավայրի զարգացումը։ Նման նախաձեռնությունները ընկերության մոտեցման մասն են՝ ստեղծելու աշխատանքային միջավայր, որտեղ բարձր արդյունքները ճանաչվում են, իսկ աշխատակիցների հաջողությունները դառնում են ընդհանուր ձեռքբերում։

 

 

Նշենք, որ «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին հեռահաղորդակցային ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի այդ ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։

 

Հարուստ փորձի և ժամանակակից տեխնոլոգիաների համադրման շնորհիվությամբ Team-ը տրամադրում է հուսալի և նորարարական ծառայություններ ինչպես անհատ, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին:

 

Team Telecom Armenia-ի նպատակն է բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների տրամադրումը Հայաստանի բոլոր բնակիչներին։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։