Երկուշաբթի, 9 Նոյեմբերի 2026 19:44
Մարիաննա Մկրտչյան

Ընթացիկ տարվա ինն ամիսներին դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքը 5%-ով աճել է նախորդ տարվա համեմատ

Ընթացիկ տարվա ինն ամիսներին դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքը 5%-ով  աճել է նախորդ տարվա համեմատ

Արմինֆո.2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ընդհանուր թիվը կազմել է 2 043 531 ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1 947 138-ի դիմաց։ Այդ մասին են վկայում ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի տվյալները։

 

Գերատեսչության տվյալներով ՝ աճը կազմել է մոտ 5 տոկոս։ Հավելվում է, որ 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստան ամենաշատ զբոսաշրջային այցելություններ են գրանցվել Ռուսաստանից (40%), Վրաստանից (13%) և Իրանից (8%): Զբոսաշրջության կոմիտեից նաև հաղորդել են, որ 2026 թվականի հոկտեմբերին Հայաստան է այցելել 286 182 զբոսաշրջիկ։